

Առողջության համընդհանուր ապահովագրության Հայաստանում կգործի ավելի վաղ, համապատասխան օրենքն ուժի մեջ կմտնի ստորագրման հաջորդ օրվանից։
Առողջության համընդհանուր ապահովագրության մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ ընդունելու համար ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացրեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ «Օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետի փոփոխություն ենք արել։
Այն կմտնի ուժի մեջ ստորագրման հաջորդ օրվանից։ Եվ ապահովագրավճար վճարողների համար առաջին հաշվարկային ամիսը կդիտարկվի նոյեմբեր ամիսը։
Դեկտեմբերն աշխատավարձերի ու պարգևավճարների հավելյալ հաշվարկների առումով շեղող ամիս է, դրա համար դիտարկել ենք նոյեմբեր ամիսը։ Այսինքն՝ օրենքն ուժի մեջ կմտնի դեկտեմբերին՝ ստորագրման հաջորդ օրվանից։
Որպես հաշվարկային աշխատավարձի բազա կդիտարկվի նոյեմբեր ամիսը, վճարման առաջին ամիսը կլինի մինչև հունվարի 20-ը»,-ասաց Ավանեսյանը։ Ապահովագրական փաթեթները կակտիվանան հունվարի 1-ից։ ԱԺ-ն օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունել էր դեկտեմբերի 4-ին։
Այդ նախագծով օրենքն ուժի մեջ պետք է մտներ 2026 թվականի հունվարի 1-ից։2026 թվականից համակարգի մասնակից կդառնան 200 հազար դրամից բարձր աշխատավարձ ստացող աշխատող քաղաքացիները։ Պետության կողմից կապահովագրվեն նաև մինչև 18 և 65-ից բարձր տարիքի անձինք, 18-65 տարեկան և հաշմանդամություն ունեցող անձինք, սոցիալական անապահովության 28 և ավելի բալ ունեցող ընտանիքները։ Բնակչության մյուս խմբերը համակարգին կմիանան հաջորդ երկու տարիների ընթացքում։ Նախագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկման համար հանձնաժողովում ստացավ դրական եզրակացություն։
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին X սոցիալական ցանցում գրառում է կատարել երկրում վերջերս տեղի…
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստ է քննարկել առաջարկ, որը թույլ կտա Իրանին սիմվոլիկ միջուկային…
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2026 թվականի փետրվարի 21-ին ամփոփվել են Սյունիքի մարզի…
Վրաստանը սիմվոլիկ գումար է սահմանել Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի փոխադրման համար։ Այս մասին ասված է Վրաստանի…
ՀՀ կառավարությունից հայտնում են․ 2025թ. Հայաստանի Համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) ընթացիկ գներով կազմել է 11…
Առողջապահության նախարարությունից հայտնում են․ «Հայաստանի բժշկական հաստատությունների միություն» ՀԿ-ի ընդլայնված կազմի հետ նախարար Անահիտ Ավանեսյանի…