

WebTV.am հիմնադիր և տնօրեն Արայիկ Մանուկյանը գրել է.
Հանրային կարծիքն, արդարացիորեն, փոթորկվել է այս գործը Պարույր Սևակի ծննդավայրի` Զանգակատուն գյուղի դպրոցի բակում տեղադրելու փաստից։
Ես չեմ ուզում այս գրությամբ անդրադառնալ այդ գործի հեղինակին։
Դա բազմիցս արել եմ։
Ասեմ միայն, որ այդ հեղինակը ֆանտաստիկ հատկություն ունի իր գործերը պարտադրելու հանրությանը, և նա իր այդ հատկությամբ միշտ, գրեթե միշտ հաղթում է։
Այդպես եղավ նաև ժամանակին` Մարտիրոս Սարյանի քանդակի մրցույթի պարագայում, երբ կար Ղուկաս Չուբարի անպատկերացնելիորեն սքանչելի Սարյանը, բայց այս հեղինակը հաղթեց։
Հիմա, սակայն, ես նույնիսկ այդ և նմանատիպ այլ դեպքերի` այս հեղինակի մասնակցությամբ, չեմ ուզում անդրադառնալ։
Չեմ ուզում անդրադառնալ մի քանի հեղինակի մոնոպոլիստ լինելուն և այլն։
Ես ուղղակի խնդրում եմ հարգելի պարոն Arayik Harutyunyan, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, հարգելի տիկին Zhanna Andreasyanօգտագործեք Ձեր իշխանությունը, ազդեցությունը, լծակները, ի վերջո պետության իմպերատիվության ուժը, և այս հակաարվեստային, հակամշակութային, հակադաստիարակչական, հակակրթական, հակաէսթետիկ (այս շարքը կարող եմ երկար շարունակել) գործը ԱՊԱՄՈՆՏԱԺԵՔ դպրոցի բակից։
Հավատացեք, դա հանրային շահ է, որովհետև չկա ավելի մեծ հանրային շահ, քան դպրոցական երեխայի մեծանալը արվեստային, մշակութային միջավայրում։
Իսկ այդ գործը խաթարում է այդ միջավայրերը, մշակութային, կրթական էկոհամակարգը։
Երբ մի կողմից ահռելի ջանք է դրվում այդպիսի միջավայրեր ստեղծելու համար, իսկ մյուս կողմից բռնաբարվում են այդ միջավայրերըոմանց համառության, ոմանց անհասկացողության, տեղական իշխանությունների տվյալ միջավայրերի պատասխանատուների անկարողության կամ չգեղագիտության, կամ չգիտեմ ինչի արդյունքում, դա չի կարող ընկալելի լինել։
Մի պատժեք գյուղի երեխաներին։
Արհեստական բանականության դարում, ժամանակակից աշխարհի ժամանակակից արվեստի այսօրվա դրսևորումների դարում, նոր Գուգենհայմերի գեներացման դարում այսպիսի անոմալիաները անդառնալի ազդեցություն են ունենալու սերնդի վրա։
Խնդրում եմ` ԱՊԱՄՈՆՏԱԺԵՔ։
Թող որպես իր կյանքի լավագույն գործ, հեղինակն այն պահի իր աշխատանոցում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստը, որին մասնակցել են նաև…
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը չի բացառում, որ 2025 թվականը Եվրոպայում խաղաղության վերջին տարին էր, և…
Չինաստանը պատրաստվում է պատերազմի և նախատեսում է մինչև 2030 թվականը իր միջուկային զինանոցը հասցնել ավելի…
ՀԿ փոխնախագահ Դավիթ Խաժակյանի ֆեյսբուքյան գրառումը. Կենտրոնական բանկը ի զորու չէ պաշտպանել մարդկանց բանկային զեղծարարությունից։…
ՊՆ մամուլի խոսնակը լուսանկար է հրապարակել և գրել․ «Չի համապատասխանում իրականությանը, հերթական ապատեղեկատվությունն է: Ի՞նչ…
Կառավարությունն առաջարկում է հողային օրենսգրքում փոփոխություններ կատարել. այսուհետ համայնքային ու պետական հողերը Մայր Աթոռին եկեղեցիների…