

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը սոցցանցի իր էջում գրել է.
«Մեր տան պատուհանից երևում է Արա լեռը։ Վերջին մեկ ամսվա ընթացքում օդի որակի վատթարացման պատճառով այն գրեթե չէր երևում, սակայն երեկվանից սկսած՝ քամիների ակտիվացումից հետո, լեռը կրկին շատ պարզ երևում է։ Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ վերջին շաբաթներին հիմնական խնդիրը ոչ թե օդի աղտոտման կտրուկ աճն էր, այլ քամիների բացակայությունը, ինչի հետևանքով օդը բառացիորեն «կանգնած» էր մնում քաղաքում։
Վերջին երկու շաբաթների ընթացքում օդի ցածր որակի վերաբերյալ հնչեցին ամենատարբեր, հաճախ նաև չափազանցված գնահատականներ։ Մինչդեռ իրական պատկերը հասկանալու համար անհրաժեշտ է ավելի սառը և փաստարկված մոտեցում։ Անշուշտ, շինհրապարակների ցանցապատումը և վերահսկողության այլ միջոցառումները անհրաժեշտ են և պետք է հետևողականորեն իրականացվեն։ Սակայն ոչ պակաս կարևոր է խնդիրների ճիշտ ձևակերպումը և իրական պատճառների վրա կենտրոնանալը՝ առանց դրանք փոխարինելու հույզերի կամ քաղաքական մոլորությունների վրա հիմնված մեկնաբանություններով։ Միայն այդ դեպքում կարելի է գտնել արդյունավետ և երկարաժամկետ լուծումներ բնապահպանական խնդիրների համար»։
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին X սոցիալական ցանցում գրառում է կատարել երկրում վերջերս տեղի…
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստ է քննարկել առաջարկ, որը թույլ կտա Իրանին սիմվոլիկ միջուկային…
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2026 թվականի փետրվարի 21-ին ամփոփվել են Սյունիքի մարզի…
Վրաստանը սիմվոլիկ գումար է սահմանել Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի փոխադրման համար։ Այս մասին ասված է Վրաստանի…
ՀՀ կառավարությունից հայտնում են․ 2025թ. Հայաստանի Համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) ընթացիկ գներով կազմել է 11…
Առողջապահության նախարարությունից հայտնում են․ «Հայաստանի բժշկական հաստատությունների միություն» ՀԿ-ի ընդլայնված կազմի հետ նախարար Անահիտ Ավանեսյանի…