

Ռուսաստանին «անվտանգության որևէ երաշխիք պետք չէ». դրանք պետք է տրամադրվեն «բոլորին», – ասել է Եվրամիության արտաքին գործերի նախարար Կայա Կալլասը ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպումից առաջ։
Մեկնաբանելով Ուկրաինայի անվտանգության երաշխիքները՝ նա նշել է, որ դրանք չպետք է լինեն «թղթեր կամ խոստումներ»։ Քաղաքական գործիչը շեշտել է, որ դրանք պետք է լինեն իրական զորքեր և ինքնապաշտպանության հնարավորություն։
ԵՄ դիվանագետը նշել է, որ Ռուսաստանը «վերջին հարյուր տարվա ընթացքում հարձակվել է առնվազն 19 երկրի վրա», իսկ որոշների վրա՝ «երեք կամ չորս անգամ»։ Նա չի մանրամասնել, թե որ երկրներին ի նկատի ունի։
«Այս երկրներից ոչ մեկը երբեք չի հարձակվել Ռուսաստանի վրա, ուստի Ռուսաստանը անվտանգության որևէ երաշխիքի կարիք չունի։ Բոլոր մյուսներին անվտանգության երաշխիքներ են պետք», – ասել է Կալլասը։
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին X սոցիալական ցանցում գրառում է կատարել երկրում վերջերս տեղի…
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստ է քննարկել առաջարկ, որը թույլ կտա Իրանին սիմվոլիկ միջուկային…
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2026 թվականի փետրվարի 21-ին ամփոփվել են Սյունիքի մարզի…
Վրաստանը սիմվոլիկ գումար է սահմանել Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի փոխադրման համար։ Այս մասին ասված է Վրաստանի…
ՀՀ կառավարությունից հայտնում են․ 2025թ. Հայաստանի Համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) ընթացիկ գներով կազմել է 11…
Առողջապահության նախարարությունից հայտնում են․ «Հայաստանի բժշկական հաստատությունների միություն» ՀԿ-ի ընդլայնված կազմի հետ նախարար Անահիտ Ավանեսյանի…