Հայաստան
20.01.2020

Գործադիրն առաջարկում է պետական ռեգիստրում առկա տեղեկատվությունը անվճար տրամադրել ԶԼՄ-ներին

ՀՀ Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկում է լրատվական գործունեություն իրականացնողներին պետական միասնական գրանցամատյանից անվճար տեղեկատվություն տրամադրելու օրենքի նախագիծը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հունվարի 20-ին ընթացող ԱԺ նիստում «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին և «Զանգվածային լրատվության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը։

«Օրենքի նախագծով առաջարկվում է իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար, մասնավորապես այն իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի, որոնք իրականացնում են լրատվական գործունեություն, հասանելի դարձնել պետական միասնական գրանցամատյանում առկա տեղեկությունները: Այդ տեղեկություններն այսօր էլ հասանելի են, բայց միայն որոշակի պետական տուրք վճարելուց հետո»,- ասաց Գալյանը:

Լրատվական գործունեություն իրականացնողը, որը ցանկանում է ստանալ հասանելիություն պետական միասնական գրանցամատյանում առկա տեղեկություններին՝ առանց պետական տուրքի վճարման, պետք է գործակալություն ներկայացնի համապատասխան հայտ, որի ձևը սահմանվում է ՀՀ արդարադատության նախարարի հրամանով:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին:

Լրահոս
Ամերիկյան ներգրավվածությունը հնարավորություն է՝ ՀՀ-ն դարձնելու կապի, վստահության և անվտանգության հանգույց
16:53

Ադրբեջանում գերեվարված Վագիֆ Խաչատրյանը հոսպիտալացվել է
16:45

Նախարարն անդրադարձել է առողջության համընդհանուր ապահովագրության վերաբերյալ ստացած հարցերին
16:20

Ոլորտ չկա, որտեղ թռիչքաձև հաջողություններ չեն արձանագրվել. Տիգրան Ավինյան
16:08

Շիրակի մարզպետը չի հերքում՝ իր պաշտոնանկության մասին քննարկումներ եղել են
15:43

Հիմնական հարցերը մնում են չլուծված. Ռյաբկով
15:21
Հիմնական հարցերը մնում են չլուծված. Ռյաբկով
Ոչ մի թիզ չենք զիջի Սիրիային, չենք հեռանա Գազայից․ Իսրայել Կաց
15:05

Ռուսական հացահատիկով բեռնված գնացքը Ադրբեջանի տարածքով ուղևորվում է Հայաստան
14:25

Ղազախստանից և ՌԴ-ից ներկրված ցորենը անցել է լաբորատոր բոլոր փորձաքննությունները. ՍԱՏՄ
14:05

ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել Լանջազատում գտնվող հողամասի նկատմամբ
13:33

ԱՄՆ-ն արդարացնում է իր միջուկային ուժերի արդիականացումը. Չինաստանի ԱԳՆ
13:18

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել «երկու բան անել» ՌԴ-ից պաշտպանվելու համար
12:58

Պահանջում եմ անհապաղ ապահովել Միքայել Սրբազանի՝ ամեն կիրակի Սուրբ Հաղորդություն ստանալու իրավունքը. Թագուհի Թովմասյան
12:53

Զելենսկու սպառնալիքներին ի պատասխան՝ Չինաստանը կոչ է արել Ուկրաինային ուղղել իր սխալները
12:21

Հայաստանում ԱՄՆ դեսպանը կավարտի իր աշխատանքը. մանրամասներ
11:58