X
Մենք սոց. ցանցերում

Հայաստան

Գեորգի Կուտոյանի ատրճանակի վրա դեպքի օրը խլացուցիչ չի հայտնաբերվել

 

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի ատրճանակի՝ Glock 34-ի վրա դեպքի օրը՝ հունվարի 17-ին, խլացուցիչ չի հայտնաբերվել:

Այս մասին երեկ ՀԺ-ի հարցին ի պատասխան՝ հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։

Հիշեցնենք, որ Գ. Կուտոյանի դին հյուրասենյակում՝ բազմոցի վրա, հայտնաբերել էր նրա կինը: Քրեական գործը հարուցվել է ինքնասպանության հասցնելու հոդվածով: Նախաքննությունը շարունակվում է:

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս