X
Մենք սոց. ցանցերում

Հայաստան

Պարտադիր սպանդանոցային մորթի կիրառման գործընթացը հետաձգվել է մինչեւ հուլիսի 1-ը (լուսանկարներ)

 

ԱԺ պատգամավոր Վարազդատ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ մինչեւ հուլիսի 1-ը հետաձգվել է պարտադիր սպանդանոցային մորթի կիրառման գործընթացը: Նշել է նաեւ, որ այսօր հանդիպել է Փարաքարում գործող մսամթերքի արտադրությամբ զբաղված ձեռնարկության հետ, ուսումնասիրել շարժական եւ ստացիոնար սարքավորումները։

«Կառավարության, տեղական ինքնակառավարման մարմինների, գյուղացիների, մսագործների, սպանդանոցների հետ մեկ շաբաթից ավել տեւած աշխատանքային քննարկումների արդյունքում այսօր որոշվեց մինչեւ հուլիսի 1-ը հետաձգել պարտադիր սպանդանոցային մորթի կիրառման գործընթացը։ Այս մասին Վարչապետը հայտարարեց Ազգային Ժողովում։

Մինչեւ փետրվարի 6-ը կառավարությունը կմշակի շարժական եւ փոքր սպանդանոցների աջակցության ծրագիր, մարտի 1-ից կմեկնարկի այն։
Մենք պետք է նաեւ հոգ տանենք անասնաբուժական որակյալ ծառայությունների հասանելիության եւ ներկրվող մսի խստացված լաբորատոր հետազոտությունների մասին։

Մենք կոչ ենք անում բոլոր մսագործներին սկսել սպանդանոցների ձեռքբերման, կառուցման եւ կահավորման աշխատանքը։
Սննդամթերքի անվտանգությունը այլընտրանք չունի։

Այսօր հանդիպել ենք Փարաքարում գործող մսամթերքի արտադրությամբ զբաղված ձեռնարկության հետ, ուսումնասիրել շարժական եւ ստացիոնար սարքավորումները։
Ստորեւ դրանց նկարներն են»,- գրել է պատգամավորը։

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս