

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Axios-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Իրանի հետ կապված իրավիճակը «փոփոխական է», քանի որ ԱՄՆ-ն տարածաշրջան է ուղարկել «մեծ նավատորմ»։ «Մենք Իրանի կողքին մեծ նավատորմ ունենք։ Ավելի մեծ, քան Վենեսուելայի մոտ», – ասել է Թրամփը։
Նա հրաժարվել է քննարկել իր ազգային անվտանգության թիմի կողմից ներկայացված տարբերակները կամ նշել, թե դրանցից որն է նախընտրում։ Միևնույն ժամանակ Թրամփը նշել է, որ դիվանագիտությունը մնում է հնարավոր տարբերակ։ «Նրանք ուզում են գործարք կնքել։ Ես դա գիտեմ։ Նրանք բազմիցս զանգահարել են։ Նրանք ուզում են խոսել»։
ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյան Թրամփի խոսքերից մի քանի ժամ անց լրագրողների հետ ճեպազրույցում ասել է. «Եթե նրանք ցանկանում են կապ հաստատել մեզ հետ և գիտեն պայմանները, ապա մենք կանցկացնենք այդ խոսակցությունը»։
Նա հավելել է, որ գործարքի համար ԱՄՆ պայմանները վերջին մեկ տարվա ընթացքում բազմիցս փոխանցվել են Իրանին։
«Lincoln»-ից բացի, ԱՄՆ-ն տարածաշրջան է ուղարկել լրացուցիչ F-15 և F-35 կործանիչներ, վառելիք լիցքավորող ինքնաթիռներ և օդային պաշտպանության լրացուցիչ համակարգեր։
Ըստ Axios-ի աղբյուրների՝ CENTCOM-ի հրամանատար ծովակալ Բրեդ Քուպերը շաբաթ օրը այցելել է Իսրայել՝ ռազմական պլանների և Իրանի կողմից հնարավոր հարձակման դեպքում համատեղ պաշտպանական քայլերի համակարգման համար։
Տեր Պսակ քահանա Մկրտչյանը գրել է, որ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով 20 և ավելի տարիներ…
Վագիֆ Խաչատրյանի վիրահատությունը բարեհաջող է անցել, և նա ներկայումս վերականգնման փուլում է։ Այդ մասին խորհրդարանական…
Իսրայելական իշխանությունները հայտարարել են, որ շաբաթավերջին երկու ուղղությունով կվերաբացվի Գազայի հետ սահմանային անցակետը։ Սա թույլ…
Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ վերսկսել միջուկային թեմայի շուրջ բանակցությունները և երբեք չի պլանավորել միջուկային…
Հունվարի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Բրյուսելում հանդիպում է ունեցել ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար…
«Այս իշխանության պարագայում զորավարժություն չի լինի»,- «ՀՀ-ի և հայկական աշխարհի անվտանգությանը սպառնացող գործոնները» թեմայով քննարկմանն…