

Երեկ Աբու Դաբիում Փաշինյանը ստացավ «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակը, իսկ արդեն այսօր Բաքվում ընթացող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների շինծու դատավարությունն ավարտվեց, և հայտնի դարձան առաջին դատավճիռները, գրում է ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը։
«Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը դատապարտվել են ցմահ ազատազրկման։
Բաքվի դատարանը Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանին և Արկադի Ղուկասյանին դատապարտել է 20 տարվա ազատազրկման, քանի որ Ադրբեջանում գործում է օրենք, համաձայն որի՝ ցմահ ազատազրկման չեն կարող դատապարտվել 65 տարին լրացած անձինք։
Հետաքրքիր է՝ ինչում է կայանում վերոնշյալ անձանց «կատարած հանցագործությունը», եթե ամբողջ միջազգային հանրությունը ճանաչել է նրանց իրավունքները։ Ավելին, ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ տարիներ շարունակ բանակցություններ են վարվել նրանց հետ, հաշվի են առնվել նրանց տեսակետները և քննարկվել հնարավոր լուծումները։ Բոլոր միջազգային հարթակներում այդ մարդիկ հանդիսացել են բանակցությունների և քննարկումների սուբյեկտ։
Այսօր Ադրբեջանում ցմահ դատապարտվել է Հայաստանի Հանրապետության վերջին 35 տարվա կյանքը, և դրա համար մեղավոր են ՀՀ իշխանությունները՝ իրենց վարած հայատյաց քաղաքականությամբ։
Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ այսպես կոչված «խաղաղության գործընթացի» մասին»։
Ընտանիքի հետ հեռախոսազրույցի ժամանակ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ներկայացրել է Բաքվում փետրվարի 10-ի նիստում…
Ռուսական կողմը շահագրգռված է ինքնիշխան և ուժեղ Հայաստանի հարցում։ Այս մասին Դիվանագիտական աշխատողի օրվան նվիրված…
Ուզում եմ շնորհակալություն հայտնել ՊՆ-ին կատարված այն ահռելի աշխատանքի համար, որը վերջապես մեր քաղաքացիները կարողանում…
Իրանը աշխատում է համաձայնագրի առաջարկի վրա, որը կապահովի միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման իրավունքը, բայց ոչ…
Ազգային ժողովը այսօրվա նիստում ընդունել է զինծառայությունից խուսափած 27-37 տարեկան ՀՀ քաղաքացիներին քրեական պատասխանատվությունից ազատելու…
Դոնալդ Թրամփը կարծում է, որ Իրանը ցանկանում է համաձայնության գալ ԱՄՆ-ի հետ, որը կներառի Իսլամական…