Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը Ստանիսլավսկու անվան թատրոնում դիտել է Մկրտիչ Արզումանյանի մասնակցությամբ ներկայացումը: Այս մասին տեղեկանում ենք քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանի ֆեյսբուքյան էջից:
«Քաղաքապետի ու նրա տիկնոջ հետ Ստանիսլավսկու անվան թատրոնում ենք՝ #saveմիլիոն ներկայացմանը, որի գլխավոր դերում մեր տաղանդավոր Մկրտիչ Արզումանյանն է»,- գրել է փոխքաղաքապետը:
Հիշեցնենք, որ վերջին շրջանում շատ էր խոսվում Հայկ Մարությանի ու Մկրտիչ Արզումանյանի լարված փոխհարաբերությունների մասին: Բայց, ինչպես երեւում է, բարեկամությունը շարունակվում է:
Ավելի ուշ այս իրադարձությանն անդրադարձել է նաեւ քաղաքապետ Հայկ Մարությանը՝ Ֆեյսբուքյան իր էջում գրելով՝ «Իվայի հետ գնացել էինք Ստանիսլավսկու թատրոն՝ #saveմիլիոն ներկայացմանը, որտեղ գլխավոր դերում իմ լավ ընկեր Մկրտիչ Արզումանյանն է», «Նոր, հաճելի լուսանկարներ Ստանիսլավսկու թատրոնից»: «Բաաա, ապե ջան»,- իր էջում էլ գրառել է Մկրտիչ Արզումանյանը:
ՆԳՆ-ն պարզաբանում է ներկայացրել Գյումրի համայնքի ընտրությունների վերաբերյալ: «Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2025 թվականի…
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել է, որ սկսում է Առողջության համապարփակ ապահովագրության վերաբերյալ իրազեկող…
Վրաստանն աջակցում է Ուկրաինայում խաղաղություն հաստատելու ԱՄՆ-ի ծրագրին և գործողություններին, լրագրողներին ասել է Վրաստանի վարչապետ…
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով ժամանել է Թեհրան, որտեղ կհանդիպի Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի…
«Մեր օրակարգում սահմանագծումն ու սահմանազատումն ամենազգայուն թեմաներից են». այս մասին ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ…
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա…