

Իրանը սպառնում է հարվածներ հասցնել Պարսից ծոցի տարածաշրջանում գտնվող ԱՄՆ ռազմական բազաներին, եթե Վաշինգտոնը դիմի ռազմական գործողությունների։ Այդ մասին Al Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։
Նրա խոսքով՝ Թեհրանը չի պատրաստվում քննարկել իր հրթիռային ծրագիրը ոչ ներկայում, ոչ էլ ապագայում՝ այն համարելով երկրի պաշտպանությանը վերաբերող հարց։ Նախարարն ընդգծել է, որ այդ թեման դուրս է բանակցությունների օրակարգից։
Արաղչին նաև հայտարարել է, որ Իրանը բացառում է հարստացված ուրանի արտահանումը երկրից՝ շեշտելով, որ միջուկային ծրագրի այդ բաղադրիչը չի կարող լինել փոխզիջման առարկա։
Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի հետ բանակցություններին, Իրանի ԱԳ նախարարն ասել է, որ երկրորդ փուլի հստակ ամսաթիվը դեռ որոշված չէ, սակայն թե՛ Վաշինգտոնը, թե՛ Թեհրանը պատրաստակամ են այն մոտ ապագայում անցկացնելու։
Ավելի վաղ հայտնել էինք, ԱՄՆ նախագահի այն հայտարարությանն մասին, որ բանակցությունների գլխավոր պայմանը՝ Իրանը միջուկային զենք չունենա։
Ընտանիքի հետ հեռախոսազրույցի ժամանակ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ներկայացրել է Բաքվում փետրվարի 10-ի նիստում…
Ռուսական կողմը շահագրգռված է ինքնիշխան և ուժեղ Հայաստանի հարցում։ Այս մասին Դիվանագիտական աշխատողի օրվան նվիրված…
Ուզում եմ շնորհակալություն հայտնել ՊՆ-ին կատարված այն ահռելի աշխատանքի համար, որը վերջապես մեր քաղաքացիները կարողանում…
Իրանը աշխատում է համաձայնագրի առաջարկի վրա, որը կապահովի միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման իրավունքը, բայց ոչ…
Ազգային ժողովը այսօրվա նիստում ընդունել է զինծառայությունից խուսափած 27-37 տարեկան ՀՀ քաղաքացիներին քրեական պատասխանատվությունից ազատելու…
Դոնալդ Թրամփը կարծում է, որ Իրանը ցանկանում է համաձայնության գալ ԱՄՆ-ի հետ, որը կներառի Իսլամական…