Լրահոս 24/7

ԱՄՆ–ՀՀ հարաբերությունների նոր փուլ․ Վենսի այցը և ռազմավարական խորացող համագործակցությունը

Արեգ Քոչինյանի գրառումը.

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը Երևան

Այցի շուրջ արդեն իսկ մեծ աղմուկ և տարբեր արձագանքներ կան, սակայն կարևոր եմ համարում նշել հետևյալը.

Կարելի է հիշել, թե ինչպես անցյալ տարվա փետրվարի սկզբին, երբ Թրամփի նոր վարչակազմը հազիվ էր ստանձնել պաշտոնը Վաշինգտոնում, հայաստանյան ընդդիմությունը և փորձագիտական հանրության մեծ մասը ծաղրում էին Ն. Փաշինյանի այցը Վաշինգտոն, նրա հանդիպումն ու համատեղ լուսանկարը փոխնախագահ Վենսի հետ: Մինչդեռ հենց այդ հանդիպումը հիմք հանդիսացավ այն ամենի համար, ինչ տեղի ունեցավ 2025 թվականին ԱՄՆ-Հայաստան և Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում, ներառյալ TRIPP-ի վերաբերյալ համաձայնագրերը:

Մեկ տարի անց տեղի ունեցավ Վենսի պատմական այցը Երևան: Պատմական՝ բազմաթիվ առումներով.

  1. Սա ԱՄՆ ամենաբարձրաստիճան պաշտոնյան է, որն այցելել է Հայաստան՝ անկախության հռչակումից ի վեր: Միայն այս փաստը, հաշվի առնելով վերջին մեկ տարվա ընթացքում նոր վարչակազմի օրոք շփումների հետևողական ինտենսիվացումն ու զարգացումը, ցույց է տալիս, որ «ԱՄՆ-ի համար Հարավային Կովկասի երկրորդական նշանակության» մասին ստանդարտ մանտրաների և մեջբերումների կրկնությունն արդեն աբսուրդային տեսք ունի:
  2. Առաջին անգամ կարելի է խոսել ԱՄՆ-ի հետ ռազմատեխնիկական համագործակցության մեկնարկի մասին. V-BAT անօդաչու թռչող սարքերի գնումը լուրջ քայլ է առաջ. մի բան, որին Հայաստանը չկարողացավ հասնել դեմոկրատների վարչակազմից: Այս համատեքստում կարելի է հիշել նաև հայկական լրատվամիջոցների և ընդդիմության մեկնաբանությունները Թրամփի՝ Վենսի Երևան կատարած այցի մասին հրապարակումից հետո, որտեղ խոսվում էր Ադրբեջանին հանդերձանքի և մոտորանավակների վաճառքի մասին: Անմիջապես հորինվեց մի թեզ, թե իբր Հայաստանին ռազմատեխնիկական համագործակցություն «չի սպառնում», ինչը նշանակում է, որ Թրամփն Ադրբեջանին ավելի լուրջ է վերաբերվում, քան Հայաստանին: Մինչդեռ V-BAT անօդաչուների դեպքում խոսքը շատ ավելի լուրջ տեխնոլոգիաների մասին է, քան հանդերձանքի և մոտորանավակների պարագայում:

Այժմ հայաստանյան ընդդիմության որոշ ներկայացուցիչներ հորինել են մի թեզ, թե իբր անօդաչուները ծառայելու են Իրանի դեմ հետախուզության համար: Դա զառանցանքի է նման, բայց ցույց է տալիս, թե ովքեր են կանգնած այդ մարդկանց թիկունքում և որ երկրների շահերն են նրանք սպասարկում։

  1. «123 համաձայնագրի» ստորագրումը խաղաղ ատոմի ոլորտում համագործակցության վերաբերյալ։ Գործընթացի ավարտը նշանակում է Հայաստանի հասանելիություն փոքր մոդուլային միջուկային ռեակտորների ամենաառաջադեմ տեխնոլոգիային, բազմամիլիարդանոց պայմանագիր ԱՄՆ-ի հետ և տասնամյակների (60+ տարի) համագործակցություն նման լուրջ մակարդակով: Ռուսաստանի արագ արձագանքը՝ ի դեմս ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի մեկնաբանության առ այն, որ նոր ԱԷԿ-ի կառուցման ռուսական առաջարկն իբր թե այլընտրանք չունի Հայաստանի համար, փաստում է, որ Մոսկվան մտահոգված է նման կարևոր լծակի կորստով և փորձելու է փոխել այդ որոշումը: Ռուսական լրատվամիջոցների վերնագրերը, ինչպիսիք են՝ «Բաքուն և Երևանը ընտրել են ամերիկյան ուղին» («Կոմերսանտ») կամ «Վենսը ստուգում է Վաշինգտոնի անդրկովկասյան նոր տիրույթները» («Մոսկովսկի կոմսոմոլեց»), թույլ են տալիս ենթադրել, որ Մոսկվան տեղի ունեցող գործընթացը դիտարկում է որպես իր դիրքերի փոփոխություն տարածաշրջանում, այլ ոչ թե տարածաշրջանի երկրների և ԱՄՆ-ի միջև երկկողմ հարաբերությունների մասնավոր դրվագներ: Այս ֆոնին ՌԴ ԱԳՆ-ից հաստատակամորեն կրկնվում է TRIPP ձևաչափին Ռուսաստանի միանալու անհրաժեշտության գաղափարը: Կարծում եմ, որ ռուսական կողմն ամեն ինչ կանի այս ձեռքբերումները տապալելու համար, և Հայաստանի նկատմամբ նրա առայժմ զգուշավոր դիրքորոշումը պայմանավորված է Ուկրաինայի հարցում Թրամփին չբարկացնելու ցանկությամբ:
  2. Փաշինյան-Վենս հանդիպման ժամանակ հայկական կողմը բարձրացրել է TRIPP-ի կառուցման հետ կապված գործընթացների արագացման հարցը։ Իր հերթին, մինչ Վենսի այցը Երևան էր ժամանել շինարարության և բարդ ենթակառուցվածքային նախագծերի ոլորտում համաշխարհային առաջատար խորհրդատվական ընկերություններից մեկի՝ AECOM-ի մասնագետների հանձնաժողովը: Ընկերության մասնագետները պետք է տեղում գնահատեն TRIPP ենթակառուցվածքի շինարարության տեխնիկական, ֆինանսական և այլ առանձնահատկությունները: Կարևոր եմ համարում, որ մասնագետները Սյունիք կատարած այցից հետո ուղարկվեն նաև Հայաստանի հյուսիս՝ Հրազդան-Դիլիջան-Իջևան-Ղազախ երկաթգծի վերականգնման վերաբերյալ գնահատումներ իրականացնելու և լուծումներ մշակելու համար:
  3. Ամրագրվել է համաձայնագիր արհեստական բանականության և կիսահաղորդիչների ոլորտում համագործակցության զարգացման վերաբերյալ, ինչը կարող է հանգեցնել խոշոր ներդրումների հայկական տնտեսության մեջ՝ մինչև 4 միլիարդ դոլարի չափով: Դրանով իսկ Հայաստանը դառնում է բացառիկ պետություն հետխորհրդային երկրների շարքում, որն ունի հասանելիություն նշված ամերիկյան տեխնոլոգիաներին:
Թիվ 1

Recent Posts

Դատարանում ասել եմ՝ Արցախը եղել է, կա ու կլինի. Ռուբեն Վարդանյան

Ընտանիքի հետ հեռախոսազրույցի ժամանակ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ներկայացրել է Բաքվում փետրվարի 10-ի նիստում…

8 minutes ago

Ռուսաստանը շահագրգռված է ինքնիշխան և ուժեղ Հայաստանով․ Սերգեյ Կոպիրկին

Ռուսական կողմը շահագրգռված է ինքնիշխան և ուժեղ Հայաստանի հարցում։ Այս մասին Դիվանագիտական աշխատողի օրվան նվիրված…

39 minutes ago

«Ասաբնյակները» պետք է լինեն մեր զինվորների համար. Վահագն Ալեքսանյան

Ուզում եմ շնորհակալություն հայտնել ՊՆ-ին կատարված այն ահռելի աշխատանքի համար, որը վերջապես մեր քաղաքացիները կարողանում…

58 minutes ago

Իրանը աշխատում է համաձայնագրի առաջարկի վրա, բայց լիովին չի վստահում ԱՄՆ-ին․ Արաղչի

Իրանը աշխատում է համաձայնագրի առաջարկի վրա, որը կապահովի միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման իրավունքը, բայց ոչ…

1 hour ago

ԱԺ-ն կողմ քվեարկեց զինծառայությունից խուսափած անձանց վերաբերյալ նախագծին

Ազգային ժողովը այսօրվա նիստում ընդունել է զինծառայությունից խուսափած 27-37 տարեկան ՀՀ քաղաքացիներին քրեական պատասխանատվությունից ազատելու…

1 hour ago

Իրանը ցանկանում է գործարք կնքել ԱՄՆ-ի հետ․ Թրամփ

Դոնալդ Թրամփը կարծում է, որ Իրանը ցանկանում է համաձայնության գալ ԱՄՆ-ի հետ, որը կներառի Իսլամական…

1 hour ago