Categories: Հայաստան

Պետական գույքն օտարվել է հավանական շուկայական արժեքից գրեթե 13 անգամ պակաս գնով. դատախազություն

 

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ուսումնասիրվել են ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեից ստացված փաստաթղթերը պետական սեփականություն հանդիսացած հերթական գույքի օտարման գործընթացի  վերաբերյալ, որի ընթացքում պարզվել են առերևույթ թույլ տրված հանցավոր դրսևորումներ: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

Մասնավորապես, ուսումնասիրություններով պարզվել է, որ ՍՊԸ-ի կողմից 2017թ. մարտին կազմված եզրակացությամբ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության կողմից ներկայացված, ՀՀ-ին սեփականության իրավունքով պատկանող ք. Երևան, Նոր-Նորք համայնք, Միկոյան փողոց, թիվ 18/2 հասցեում գտնվող 145.2 քմ մակերեսով վարչական մասնաշենք 2-ի, 495.32 քմ մակերեսով ավտոլվացման տեղամասի, 18.9 քմ մակերեսով բենզալցման կայանի, 1062.8 քմ մակերեսով տնտեսական մասնաշենքի, 3687.6 քմ մակերեսով արտադրական մասնաշենքի, 24.5 քմ մակերեսով էլեկտրակայանի, 27.7 քմ մակերեսով տրանսֆորմատորային ենթակայանի, 10.14 քմ մակերեսով արհեստանոցի, 31.36 քմ մակերեսով պահեստի, 220.14 քմ մակերեսով ճաշարանի, 471.22 քմ մակերեսով վարչական մասնաշենք 1-ի, 102 քմ /183.6 խմ/ մակերեսով պարսպի և 24678 քմ մակերեսով հողատարածքի շուկայական արժեքը գնահատվել է ընդամենը 92.4մլն ՀՀ դրամ:

Մինչդեռ ՍՊԸ-ի կողմից գնահատումն իրականացվել է «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտմամբ, մասնավորապես՝ առանց ծառայությունների մատուցման պայմանագրի կնքման, բացի այդ, գնահատման եզրակացությունը սահմանված կարգով չի հաստատվել Ընկերության գործադիր մարմնի ղեկավարի ստորագրությամբ:

Չնայած այս ամենին՝ ՀՀ կառավարության 2017 թվականի ապրիլի 20-ի որոշմամբ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությանը թույլատրվել է գույքը մրցույթով օտարել՝ հիմք ընդունելով վերջնինիս գնահատման վերոնշյալ արժեքը:  Արդյունքում 2017թ. սեպտեմբերի 4-ին կայացած մրցույթով գույքն օտարվել է 35.5մլն ՀՀ դրամով:

Հետագայում կատարվել է վերը նշված անշարժ գույքի 2017թ. շուկայական արժեքի վերլուծություն, ինչի արդյունքում պարզվել է, որ օտարված գույքի շուկայական արժեքը 2017թ. մարտ ամսվա դրությամբ կարող էր կազմել 464մլն ՀՀ դրամ, կամ ՍՊԸ-ի կողմից գնահատված արժեքից գրեթե 5 անգամ ավելի։

Այսպիսով, արձանագրված փաստերը վկայում են, որ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պատասխանատու պաշտոնատար անձինք, 2017թ. ընթացքում իրենց պաշտոնեական դիրքն օգտագործելով ծառայության շահերին հակառակ, ՍՊԸ-ին առաջարկել են իրականացնել Գույքի գնահատման աշխատանքներ, ապա ապօրինի գործողությունների արդյունքում ընդունել են վերջինիս կողմից կազմված՝ օրենսդրության պահանջներին հակասող անհիմն եզրակացությունը, և դրանով գնահատված՝ հավանական շուկայական արժեքից գրեթե հինգ անգամ պակաս արժեքը հիմք է դարձվել  գույքը հետագայում մրցույթով օտարելիս: Արդյունքում՝ գույքն օտարվել է հավանական շուկայական արժեքից գրեթե 13 անգամ պակաս գնով՝ պետության համար առաջացնելով ծանր հետևանքներ:

ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի, ինչպես նաև ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության իրականացրած ուսումնասիրության արդյունքներով ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

editors

Recent Posts

Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել։ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 16-ին՝ ժամը…

6 hours ago

Հութիները պատրաստ են բանակցել ԱՄՆ-ի հետ խաղաղության հասնելու համար

Եմենի «Անսար Ալլահ» շարժման հութիները պատրաստ են բանակցություններ սկսել ԱՄՆ վարչակազմի հետ խաղաղության հասնելու համար,…

7 hours ago

750 միլիոն դոլարի եվրապարտատոմսերի թեման. մի քանի «ինչու»-ների պատասխաններ

ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանի գրառումը․ Եվ այսպես, Հայաստանը տեղաբաշխել է 750 մլն ԱՄՆ դոլարի եվրապարտատոմսեր:…

8 hours ago

Իրանում ՀՀ դեսպանը հանդիպել է ԻԻՀ ԱԳՆ խոսնակի հետ

Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղայիի հետ: Այդ մասին…

9 hours ago

Թրամփի և Պուտինի հանդիպումը կկազմակերպվի, հենց անհրաժեշտություն լինի

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը կկազմակերպվի, հենց նման անհրաժեշտությություն լինի։…

10 hours ago

Հայ շախմատիստները հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունում

Հայաստանը ներկայացնող շախմատիստները մեկնարկեցին ելույթները Եվրոպայի անհատական առաջնությունում: Մրցաշարի անդրանիկ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ են…

11 hours ago