

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի կարող լինել պատգամավորի թեկնածու, ինքը կարող է ինչ-որ բան լինել Ռուսաստանում կամ Կիպրոսում»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Այն դիտարկմանը, որ բոլոր սոցհարցումները վկայում են՝ Սամվել Կարապետյանի գլխավորած ուժն է մեծամասնություն ստանալու՝ Ալեն Սիմոնյանն ընդգծեց՝ եթե նրանց այդպիսի բան են ասում՝ թող խաչակնքվեն։ «Աբսուրդ է, իրենք պետք է գիտակցեն, որ շատ ու շատ մարդիկ, փողի շահից ելնելով, կարող են իրենց ասել այն, ինչ իրենք ուզում են լսել»,- նշեց նա։ ԱԺ նախագահը վստահեցնում է, թե ՔՊ-ն չի կտրվել մարդկանցից, լսում են նաև քննադատությունները։
Ալեն Սիմոնյանը հայտարարեց՝ Սամվել Կարապետյանի գլխավորած ուժը վստահ է, որ ջախջախիչ պարտություն են տանելու։
Ալեն Սիմոնյանը նաեւ անդրադարձել է Ռուսաստանի հետ հարաբերություններին. «Մենք իրենց հետ կռվելու ոչ ցանկություն, ոչ հնարավորություն ունենք, չենք ունեցել, բայց մենք պաշտպանվելու իրավունք ունենք, անկախությունը մենք ատամներով պաշտպանելու ենք։ 44–օրյա պատերազմից հետո Ղարաբաղի ղեկավարն ասում էր՝ դուք Հայաստանի մասին մտածեք, Ղարաբաղն ամենաապահով տեղն է, ասում էին՝ «спасибо России»։
ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…
Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…
Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…
ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը գրել է. Ռուսաստանցի օլիգարխը հարցազրույցներ չի տալիս և հանդես է…
Հայաստանում «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում անցկացվում է կլոր սեղան, որի ընթացքում հանդիպել են Հայաստանի և…