Լրահոս 24/7

Մեծ կարևորություն ենք տալիս Չինաստանի հետ հարաբերությունների խորացմանը. Փաշինյանը՝ Սի Ծինփինին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին և պետական խորհրդի նախագահ Լի Ցյանին՝ չինական Նոր տարվա առիթով:

Սի Ծինփինին ուղղված ուղերձում նշված է. «Հայ ժողովրդի և անձամբ իմ անունից ջերմ շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ և Չինաստանի բարեկամ ժողովրդին չինական Նոր տարվա՝ Գարնան տոնի առիթով: Չինաստանում անչափ սիրված ավանդական և ընտանեկան այս տոնը թող առողջություն, ձեռքբերումներ և ուրախություն բերի բոլոր ընտանիքներին։

Հայաստանի և Չինաստանի ավանդական բարեկամական կապերն ունեն հարուստ պատմություն և առանձնանում են փոխադարձ վստահությամբ և մեծ հարգանքով: Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Չինաստանի հետ հարաբերությունների շարունակական սերտացմանն ու խորացմանը, որոնց ռազմավարական մակարդակի բարձրացումը նոր հնարավորություններ է ստեղծում երկու երկրների համար:

Հավատացած եմ, որ մեր պետությունների միջև հարաբերությունների վերընթաց զարգացման ուղղությամբ գործադրված ջանքերը ռազմավարական գործընկերության շրջանակը կհարստացնեն հավակնոտ նպատակներով և նոր ծրագրերով։

Կրկին շնորհավորելով այս գեղեցիկ տոնի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և բարեկեցություն, իսկ Չինաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»։

Լի Ցյանին ուղղված ուղերձում ասված է. «Ի սրտե շնորհավորում եմ ու ջերմ բարեմաղթանքներ հղում Ձեզ և Չինաստանի կառավարությանը չինական Նոր տարվա՝ Գարնան տոնի առիթով։ Մաղթում եմ, որ այս գեղեցիկ տոնն իր մեջ ամփոփի բարեկամ չին ժողովրդի համազգային նպատակների և ձգտումների կյանքի կոչման նվիրական խորհուրդը։

Ռազմավարական գործընկերության մակարդակի հասած Հայաստանի և Չինաստանի հարաբերությունները, հիմնված լինելով ավանդական սերտ կապերի, փոխադարձ հարգանքի և փոխվստահության վրա, կայուն զարգացել և ամրապնդվել են դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր, և Հայաստանը պատրաստ է գործադրել բոլոր ջանքերը դրանք առավել խորացնելու համար։

Վստահ եմ, որ ապագայում ևս մեր երկկողմ հարաբերությունները կշարունակեն ընդլայնվել՝ արձանագրելով նորանոր ձեռքբերումներ։

Ընդունեք խնդրեմ, Ձերդ գերազանցություն, բարօրության, խաղաղության և ներդաշնակության իմ անկեղծ բարեմաղթանքները»:

Թիվ 1

Recent Posts

Քննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի իրագործմանն առնչվող հարցեր

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար…

2 hours ago

Ամենաուժեղ բանակն էլ կարող է «ծանր» ապտակ ստանալ․ Խամենեին սպառնացել է Թրամփին

Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններին՝ անդրադառնալով ամերիկյան…

2 hours ago

Էդգար Ղազարյանն արդեն երկրորդ անգամ պարտվեց դատը. Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սոցցանցի իր էջում գրել է. «Էդգար Ղազարյանն արդեն երկրորդ անգամ…

2 hours ago

Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրվել է Վանիկ Օհանյանը

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի եւ 138-րդ հոդվածի 1-ին…

3 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա, ապա կնվազի

Երևան քաղաքում փետրվարի 17-ի և 18-ի ցերեկը, 20-21-ին, 22-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։…

3 hours ago

Մոդուլային ատոմակայանի արտադրող էլեկտրաէներգիայի սակագինը կլինի թանկ՝ 60-80 դրամ. Ղազինյան

«Տեղի է ունենում խաբեություն»,- ասուլիսում ասաց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ նախկին գլխավոր տնօրենի պաշտոնակատար, «Ուժեղ…

3 hours ago