Լրահոս 24/7

ՀՀ-ն ակնկալում է ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնել Հունաստանի հետ հարաբերությունները

Հայաստանն ակնկալում է ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնել Հունաստանի հետ հարաբերությունները։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, այս մասին Աթենքում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։ «Մենք մի քանի երկրի հետ արդեն իսկ մեր հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի ենք բարձրացրել։ Կարծում եմ, որ դա պայմանավորված է մեր երկրի նկատմամբ վստահության բարձրացմամբ։

Հիմա այն վստահությունը, որ կա Հայաստանի Հանրապետության նկատմամբ, թույլ է տալիս, որ մենք տարբեր երկրների հետ մեր հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնենք, որի դեպքում համագործակցության սահմանափակումներն անհամեմատ ավելի քիչ են կամ ընդհանրապես չկան»,- ասել է նախագահը։

Խաչատուրյանը հատկանշական է համարել այն հանգամանքը, որ տարբեր երկրներ արդեն իսկ Հայաստանի հետ համագործակցում են անվտանգության և ռազմական ոլորտներում։

«Հունաստանը լրջագույն ձեռքբերումներ ունի բարձր տեխնոլոգիաների, տիեզերագնացության, թվայնացման բնագավառներում։ Չի կարելի այս հնարավորությունից չօգտվել, և ռազմավարական գործընկերությունը հենց սրա մասին է։ Մեր քաղաքական համագործակցության համար այսպես թե այնպես որևէ խոչընդոտ չի եղել։ Այս մասին մենք խոսել ենք նաև պաշտոնական հանդիպումների ժամանակ։

Սա մեծ ձեռքբերում է, և սա պետք է գնահատել։ Այն քաղաքական գործընթացները, որ տեղի են ունենում Հայաստանում, այն քաղաքական գիծը, որ ունի այսօրվա կառավարությունը, վստահություն են ներշնչում մեր գործընկերների մոտ։ Եվ դա է պատճառը, որ մենք ընդլայնում ենք մեր համագործակցությունները, շարունակելու ենք այս գործընթացները, և այս այցն էլ պետք է այս տրամաբանության մեջ գնահատել»,- նշել է ՀՀ նախագահը։

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի գլխավորած պատվիրակությունը պետական այցով Հունաստան էր այցելել փետրվարի 17-ին։ Այցի շրջանակներում ՀՀ նախագահը հանդիպել է Հունաստանի նախագահի և խորհրդարանի ղեկավարի հետ։ Նախագահը հանդիպել է նաև հույն գործարարների հետ։

Թիվ 1

Recent Posts

Պատմությունը բազմիցս ցույց է տվել՝ տարածքները հնարավոր է վերադարձնել․ Մեսրոպ Առաքելյան

Ամենակարևորը թեման ապրեցնելն է՝ ազգային հիշողության, արժանապատվության և պետական մտածողության մակարդակով, որովհետև երբ պետությունը զարգանում…

14 minutes ago

Քննարկվել են բեռների անխոչընդոտ տարանցմանը վերաբերող հարցեր

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հրավերով Հայաստանում է գտնվում Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար…

26 minutes ago

Իրանին տրամադրվում է առավելագույնը 10-15 օր ժամանակ․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրան հետ համաձայնության հասնելու համար տրամադրվում է առավելագույնը…

41 minutes ago

Պաղեստինը պահանջում է Իսրայելին հեռացնել Խաղաղության խորհրդից

Պաղեստինը դեմ է Իսրայելի մասնակցությանը Խաղաղության խորհրդում: Ավստրիայում Պաղեստինի դեսպան և Վիեննայում գտնվող միջազգային կազմակերպություններում…

1 hour ago

Արմավիրի մարզում իրականացնում են խուզարկություններ

Արմավիրի մարզում խուզարկություններ են իրականացվում. Radar Armenia-ն տեղեկացավ Ներքին գործերի նախարարությունից։ «ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները…

2 hours ago

Վերադառնում եմ խաղաղության ավելի մեծ վստահությամբ. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել, որում հայտնել է, որ հայրենիք…

2 hours ago