Թբիլիսյան խճուղու ավարտին՝ հենց Գագիկ Ծառուկյանի տան դիմաց գտնվող «Մուլտի» բենզալցակայանը, երբեք ՀԴՄ կտրոն չի տրամադրում և չի տրամադրել։
Դիմելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեին՝ այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը՝ խնդրելով՝ իր ահազանգն ընդունել որպես հաղորդում և ձեռնարկել համապատասխան միջոցներ։

















