Facebook
30.01.2020

Հրայր Թովմասյանի փաստաբանական թիմը հայտարարություն տարածեց

Հրայր Թովմասյանի փաստաբանական թիմը հայտարարություն տարածեց

 

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի պաշտպաններից Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի փաստաբանական թիմի հայտարարությունը՝

Հանրային հեռուստաընկերության «Լուրեր»-ի թողարկման ընթացքում այսօր եթեր է հեռարձակվել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի վերաբերյալ գեղարվեստական ոճով պատրաստված ռեպորտաժ, որը հանրությանը ոչ հավաստի տվյալների, քրեական գործում եղած «ապացույցների» ակնհայտ կանխակալ ներկայացման և անմեղության կանխավարկածի ցինիկ խախտման ցայտուն օրինակ է։

Զանգվածային լրատվության միջոցների օգտագործմամբ նման կոպիտ խախտումները կրկնակի դատապարտելի են, երբ տեղի են ունենում հարկատուների միջոցներից ֆինանսավորվող Հանրային հեռուստաընկերության կողմից, որն իր ակնհայտ քաղաքական պատվեր հանդիսացող ռեպորտաժը պատրաստելիս նույնիսկ նպատակահամար չի համարել ներկայացնել պաշտպանական կողմի դիրքորոշումը:

Ավելին, պարզ չէ, թե ինչ իրավական ընթացակարգի շրջանակներում է Հանրային հեռուստաընկերությանը հասու դարձել նշված «տեղեկատվությունը», երբ սույն քրեական գործով ներկայացված մեղադրանքի վերաբերյալ Հատուկ քննչական ծառայությունը երբևէ հանդես չի եկել որևէ հրապարակային պարզաբանմամբ։

Հաշվի առնելով, որ սույն քրեական գործի շրջանակներում նախաքննության տվյալների հրապարակման անթույլատրելիության և գործի բազմակողմանի քննության ու հանրայնացման սկզբունքների խախտումն այլևս հատել է թույլատրելիի սահմանը՝ առաջիկա օրերին մեր փաստաբանական թիմը կձեռնարկի գործողություններ՝ պաշտպանության կողմի խախտված իրավունքների վերականգման և նշված իրավախախտումները կատարած անձանց շրջանակի բացահայտման և հրապարակման ուղղությամբ:

Հ.Գ. Ըստ ամենայնի, ոմանք սխալ են ընկալել զրպարտության վերաբերյալ հայց ներկայացնելու մասին Սահմանադրական դատարանի նախագահի երեկվա հարցազրույցում արված դիտարկում»:

Լրահոս
Վահան Կոստանյանն անդրադարձել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգին
16:51
Վահան Կոստանյանն անդրադարձել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգին
Պատերազմում զոհվել է շուրջ 700 հազար ռուս զինծառայող․ Զելենսկի
16:25
Պատերազմում զոհվել է շուրջ 700 հազար ռուս զինծառայող․ Զելենսկի
ԱՄՆ-ն հույս ունի, որ ՀԱՄԱՍ-ը երկու շաբաթվա ընթացքում աստիճանաբար կսկսի հանձնել զենքը․ AP
16:06
ԱՄՆ-ն հույս ունի, որ ՀԱՄԱՍ-ը երկու շաբաթվա ընթացքում աստիճանաբար կսկսի հանձնել զենքը․ AP
Կոնգոյում Էբոլա տենդով վարակվածների թիվը գերազանցել է 3,5 հազարը
15:53
Կոնգոյում Էբոլա տենդով վարակվածների թիվը գերազանցել է 3,5 հազարը
Թրամփը վստահ չէ՝ Կիևին Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա տրամադրելու հարցում
15:48
Թրամփը վստահ չէ՝ Կիևին Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա տրամադրելու հարցում
ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել 21 մլն 690 հազար դրամ արժեքով հողամասի նկատմամբ. վարչապետ
15:29
ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել 21 մլն 690 հազար դրամ արժեքով հողամասի նկատմամբ. վարչապետ
Հայաստանը 6 ամսով արգելք կսահմանի տոմատի մածուկի ներմուծման վրա
15:14
Հայաստանը 6 ամսով արգելք կսահմանի տոմատի մածուկի ներմուծման վրա
Դատարանը վարույթ է ընդունել Սոֆիա Հովսեփյանի՝ Փաշինյանի դեմ հայցը
15:13
Դատարանը վարույթ է ընդունել Սոֆիա Հովսեփյանի՝ Փաշինյանի դեմ հայցը
Նարեկ Կարապետյանը մի քանի բավականին ՈՒԺԵՂ ՍՈՒՏ պնդում է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
14:50
Նարեկ Կարապետյանը մի քանի բավականին ՈՒԺԵՂ ՍՈՒՏ պնդում է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
Ամասիա համայնքին է վերադարձվել ապօրինի օտարված շուրջ 5 հա մակերեսով արոտավայր
14:37
Ամասիա համայնքին է վերադարձվել ապօրինի օտարված շուրջ 5 հա մակերեսով արոտավայր
Սինգապուրը և ՀՀ-ն բարեկամական հարաբերություններ ունեն, որոնք հիմնված են երկարատև պատմական կապերի վրա
14:27
Սինգապուրը և ՀՀ-ն բարեկամական հարաբերություններ ունեն, որոնք հիմնված են երկարատև պատմական կապերի վրա
Չանե՞նք բարեգործություն, իրա պես մարդ բռնել տա՞նք ամբողջ օրը. Նարեկ Կարապետյան
14:07
Չանե՞նք բարեգործություն, իրա պես մարդ բռնել տա՞նք ամբողջ օրը. Նարեկ Կարապետյան
ԿՀՎ-ն և «Մոսադը» որոնում են Իրանի նոր գերագույն առաջնորդին
13:58
ԿՀՎ-ն և «Մոսադը» որոնում են Իրանի նոր գերագույն առաջնորդին
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
13:43
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերին
13:32
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերին