Facebook
30.01.2020

«Տամ ձեզ կարճ ու կոնկրետ պատասխան, թե ինչո՞ւ հենց ես նշանակվեցի այդ պաշտոնին». Վիլեն Գաբրիելյան

«Տամ ձեզ կարճ ու կոնկրետ պատասխան, թե ինչո՞ւ հենց ես նշանակվեցի այդ պաշտոնին». Վիլեն Գաբրիելյան

 

Առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն»-ի տնօրեն նշանակված Վիլեն Գաբրիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բարի երեկո Ձեզ, եկել եմ ասեմ, արդեն գիտեք այսօր Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրամանով նշանակվել եմ «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն:

Մինչ մի քանի կարևոր սկզբունք ֆիքսելը՝ անհարկի շահարկումները մաքսիմալ մինիմալիզացնեմ, չնայաց նենց չի ես դրանից վատ եմ զգում կամ խուսափում եմ, քանզի իմ համար ցանկացած անգամ աննորմալ բան նորմալ է: Այնուամենայնիվ, կարևորում եմ ասել հետևյալը:

Եթե ես շարժվեմ այն տրամաբանությամբ, որով տեղի են ունենում որոշ շահարկումներ և որին իրականում որոշ մարդիկ սովորեն, ապա կարծում եմ կասկած չունեք, որ եթե ուզենայի/ուզենայինք՝ կարող էի, իսկապես, նշանակվել այն պաշտոնին որին նշանակվել եմ այսօր, բայց ես չեմ կարող և չեմ ուզում լինել արտոնյալ որևէ իրավիճակում, քանզի ես միշտ առաջնորդվում եմ առաջինը լինելու մոլուցքը փոխարինել վերջինը լինելու պատրաստակամությամբ սկզբունքով, ես նախընտրել եմ մասնակցել տվյալ թափուր հաստիքի պաշտոնի մրցույթին և միայն այն հաղթահարելու պարագայում հավակնել այդ պաշտոնին:

Իհարկե, այնուամենայնիվ կարող է հարց ծագել թե՞ ինչու ես, ինչը շատ բնական է և տեղին: Ըստ այդմ, տամ ձեզ կարճ ու կոնկրետ պատասխան, իմ կարծիքով թե ինչու է նախարարի ընտրությունը կանգնել իմ վրա, որովհետև կարծում եմ կասկած չունեք՝ ունեմ բավականաչափ համարձակություն, իսկ ավելի կարևոր է քաղաքական կամք տվյալ կարևորագույն ոլորտը իրապես լիարժեք համակարգելու և կարգավորելու: Այս մասով այսքանը:

Հիմա ուզում եմ ձեզ հետ ֆիքսել երեք կետ.

Առաջինը. Անկախ ամեն ինչից, անկախ նրանից, թե ինչով եմ ես զբաղվել, ցանկացած պարագայում ես նախըտրել եմ անել միայն այն ինչը սիրում եմ, ինչը իմ սրտով է և որտեղ ես կարող եմ օգտակար լինել ու արձանագրել արդյունք: Ես գործին որպես գործ, աշխատանքին որպես աշխատանք, որպես պարտականություն երբեք չեմ վերաբերվել և չեմ վերաբերվելու, ցանկացած բանին որով զբաղվել եմ վերաբերվել եմ, որպես առաքելություն և միայն որպես առաքելություն՝ ի նպաստը համընդհանուր շահի:

Երկրորդը. Ես դեղորայքը միշտ դիտարկել եմ և դիտարկելու եմ միայն ու միայն որպես ազգային անվտանգության բաղադրիչ, այլ ոչ թե՝ որպես բիզնես շահ:

Երրորդը. Ես շատերի նման չեմ ասելու, որ ես ծառայելու եմ Հայաստանի Հանրապետությանը, քանզի պաշտոնական դիրքը չէ, որ ինձ պետք է պարտավորեցնի մտածել և վարվել ի նպաստ Հայաստանի Հանրապետությանը և ժողովրդին: Այն պահից սկսած, երբ ծնողս որոշել ա, որ մենք որպես Բաքվից փախստական գնում ենք ոչ թե Ամերիկա, այլ գալիս ենք Հայաստան բնակվելու և հետագայում ստացել եմ ՀՀ քաղաքացու անձնագիր, ես ծառայել եմ Հայաստանի Հանրապետությանը անկախ նրանից շուկայում գուլպա եմ վաճառել, դեղատանը պահակ եմ եղել, Հայաստանի ամենամեծ դեղատնային ցանցի վերահսկողության պետ եմ եղել, քաղաքացիական ակտիվությամբ եմ զբաղվել, թե զինված ուժերում եմ ծառայել:

Սակայն ես ասում եմ, որ ես ծառայելու եմ օրինակ, ոնց եմ ես միշտ պատկերացրել, թե ինչպիսին պետք է լինի պաշտոնական կարգավիճակ և լիազորություն ունեցող մարդը:

Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց որոնք ինձ հոգեպես աջակցել և երկրպագել են, բայց ավելի շատ շնորհակալ եմ այն մարդկանց որոնք ինձ պրինցիպ են քցել, մեկ ա ինձանից սկզբունքային չեք: Այսքանը:

Գլուխներդ բարձր, դուխներդ տեղը, սաղ այլ ավելի լավ ա լինելու

Լրահոս
Վահան Կոստանյանն անդրադարձել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգին
16:51
Վահան Կոստանյանն անդրադարձել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգին
Պատերազմում զոհվել է շուրջ 700 հազար ռուս զինծառայող․ Զելենսկի
16:25
Պատերազմում զոհվել է շուրջ 700 հազար ռուս զինծառայող․ Զելենսկի
ԱՄՆ-ն հույս ունի, որ ՀԱՄԱՍ-ը երկու շաբաթվա ընթացքում աստիճանաբար կսկսի հանձնել զենքը․ AP
16:06
ԱՄՆ-ն հույս ունի, որ ՀԱՄԱՍ-ը երկու շաբաթվա ընթացքում աստիճանաբար կսկսի հանձնել զենքը․ AP
Կոնգոյում Էբոլա տենդով վարակվածների թիվը գերազանցել է 3,5 հազարը
15:53
Կոնգոյում Էբոլա տենդով վարակվածների թիվը գերազանցել է 3,5 հազարը
Թրամփը վստահ չէ՝ Կիևին Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա տրամադրելու հարցում
15:48
Թրամփը վստահ չէ՝ Կիևին Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա տրամադրելու հարցում
ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել 21 մլն 690 հազար դրամ արժեքով հողամասի նկատմամբ. վարչապետ
15:29
ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել 21 մլն 690 հազար դրամ արժեքով հողամասի նկատմամբ. վարչապետ
Հայաստանը 6 ամսով արգելք կսահմանի տոմատի մածուկի ներմուծման վրա
15:14
Հայաստանը 6 ամսով արգելք կսահմանի տոմատի մածուկի ներմուծման վրա
Դատարանը վարույթ է ընդունել Սոֆիա Հովսեփյանի՝ Փաշինյանի դեմ հայցը
15:13
Դատարանը վարույթ է ընդունել Սոֆիա Հովսեփյանի՝ Փաշինյանի դեմ հայցը
Նարեկ Կարապետյանը մի քանի բավականին ՈՒԺԵՂ ՍՈՒՏ պնդում է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
14:50
Նարեկ Կարապետյանը մի քանի բավականին ՈՒԺԵՂ ՍՈՒՏ պնդում է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
Ամասիա համայնքին է վերադարձվել ապօրինի օտարված շուրջ 5 հա մակերեսով արոտավայր
14:37
Ամասիա համայնքին է վերադարձվել ապօրինի օտարված շուրջ 5 հա մակերեսով արոտավայր
Սինգապուրը և ՀՀ-ն բարեկամական հարաբերություններ ունեն, որոնք հիմնված են երկարատև պատմական կապերի վրա
14:27
Սինգապուրը և ՀՀ-ն բարեկամական հարաբերություններ ունեն, որոնք հիմնված են երկարատև պատմական կապերի վրա
Չանե՞նք բարեգործություն, իրա պես մարդ բռնել տա՞նք ամբողջ օրը. Նարեկ Կարապետյան
14:07
Չանե՞նք բարեգործություն, իրա պես մարդ բռնել տա՞նք ամբողջ օրը. Նարեկ Կարապետյան
ԿՀՎ-ն և «Մոսադը» որոնում են Իրանի նոր գերագույն առաջնորդին
13:58
ԿՀՎ-ն և «Մոսադը» որոնում են Իրանի նոր գերագույն առաջնորդին
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
13:43
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերին
13:32
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերին