Facebook
30.01.2020

Քո խոսքով չես ստիպի իջնել այնքան, որ հրապարակեմ մի շարք հանձնաժողովականների իշխանամետ կամ իշխանատենչ գրառումները. Հովհաննիսյանը՝ Բադասյանին

Քո խոսքով չես ստիպի իջնել այնքան, որ հրապարակեմ մի շարք հանձնաժողովականների իշխանամետ կամ իշխանատենչ գրառումները. Հովհաննիսյանը՝ Բադասյանին

 

Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Հարգելի՛ գործընկերներ

(English text below)

Ինչպես հիշում էիք, ես դիմել էի որպես իրավաբան-գիտնական Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովում ընդգրկվելու համար։ Ի սկզբանե նշել էի, որ հանձնաժողովում ընդգրկվելու հիմքը համագործակցելու մղումն էր՝ չնայած տարբեր ժամանակներում ու տարբեր առիթներով իշխանություններին ուղղված իմ քննադատություններին։ Այսօր արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը պարզաբանել է, թե ինչ պատճառներով ես չեմ ընդգրկվել հանձնաժողովի մեջ՝ այն է «դա եղել է քաղաքական որոշման արդյունք»։ Շնորհակալություն եմ հայտնում պարոն Բադասյանին անկեղծ պատասխանի համար, որը լիովին արտահայտում է սահմանադրական հանձնաժողովի ձեւավորման հիմքում ընկած չափանիշները: Ավելին անգամ դժվար էր պատկերացնել։ Սա ակնհայտ խտրականություն է՝ պայմանավորված քաղաքական հայացքներով:
Հ.Գ. Ռուստամ ջան անկեղծորեն չէի ցանկանա քեզ տեսնել այս գործընթացում։ Մի խեղաթյուրիր այն, ինչ ներկայացվել է։ Եթե հիշում ես սահմանադրական ոլորտի իմ փորձառությունը բաժանված էր երկու փուլի՝ բուն սահմանադրական բարեփոխումների գործընթաց եւ սահմանադրական բարեփոխումների իմպլեմենտացում։ Եթե նույնիսկ կարելի է ըմբռնումով մոտենալ առաջին շրջանի նկատմամբ ձեր ֆորմալիստական մոտեցմանը, ապա երկրորդ շրջանի նկատմամբ նման մոտեցումը չի կարող որեւէ կերպ ընդունելի լինել, քանի որ ես՝ որպես արդարադատության նախարար համակարգել եմ սահմանադրական բարեփոխումների իմպլեմենտացումը, ավելին՝ նույնիսկ միջազգային փաստաթղթերում է ամրագրված իմ գործունեությունը այդ ուղղությամբ (հղումները ես տրամադրել էի):

Հ.Գ. Ռուստամ ջան (չեմ քծնում) քո խոսքով չես ստիպի իջնել այնքան, որ հրապարակեմ մի շարք հանձնաժողովականների իշխանամետ կամ իշխանատենչ գրառումները։ (իշխանության տարբեր ներկայացուցիչների պաշտպանող գրառումները՝ ի դեպ եթե անգամ դրանք այս պահին հեռացվեն):
Ձեզ պետք էր համակիրների խմբակ, դուք դա ստացաք, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ։
Շնորհակալ եմ քեզ՝ խոսքումդ իմ հանդեպ հնչած հարգանքի համար։

Լրահոս
Վահան Կոստանյանն անդրադարձել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգին
16:51
Վահան Կոստանյանն անդրադարձել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգին
Պատերազմում զոհվել է շուրջ 700 հազար ռուս զինծառայող․ Զելենսկի
16:25
Պատերազմում զոհվել է շուրջ 700 հազար ռուս զինծառայող․ Զելենսկի
ԱՄՆ-ն հույս ունի, որ ՀԱՄԱՍ-ը երկու շաբաթվա ընթացքում աստիճանաբար կսկսի հանձնել զենքը․ AP
16:06
ԱՄՆ-ն հույս ունի, որ ՀԱՄԱՍ-ը երկու շաբաթվա ընթացքում աստիճանաբար կսկսի հանձնել զենքը․ AP
Կոնգոյում Էբոլա տենդով վարակվածների թիվը գերազանցել է 3,5 հազարը
15:53
Կոնգոյում Էբոլա տենդով վարակվածների թիվը գերազանցել է 3,5 հազարը
Թրամփը վստահ չէ՝ Կիևին Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա տրամադրելու հարցում
15:48
Թրամփը վստահ չէ՝ Կիևին Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա տրամադրելու հարցում
ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել 21 մլն 690 հազար դրամ արժեքով հողամասի նկատմամբ. վարչապետ
15:29
ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել 21 մլն 690 հազար դրամ արժեքով հողամասի նկատմամբ. վարչապետ
Հայաստանը 6 ամսով արգելք կսահմանի տոմատի մածուկի ներմուծման վրա
15:14
Հայաստանը 6 ամսով արգելք կսահմանի տոմատի մածուկի ներմուծման վրա
Դատարանը վարույթ է ընդունել Սոֆիա Հովսեփյանի՝ Փաշինյանի դեմ հայցը
15:13
Դատարանը վարույթ է ընդունել Սոֆիա Հովսեփյանի՝ Փաշինյանի դեմ հայցը
Նարեկ Կարապետյանը մի քանի բավականին ՈՒԺԵՂ ՍՈՒՏ պնդում է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
14:50
Նարեկ Կարապետյանը մի քանի բավականին ՈՒԺԵՂ ՍՈՒՏ պնդում է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
Ամասիա համայնքին է վերադարձվել ապօրինի օտարված շուրջ 5 հա մակերեսով արոտավայր
14:37
Ամասիա համայնքին է վերադարձվել ապօրինի օտարված շուրջ 5 հա մակերեսով արոտավայր
Սինգապուրը և ՀՀ-ն բարեկամական հարաբերություններ ունեն, որոնք հիմնված են երկարատև պատմական կապերի վրա
14:27
Սինգապուրը և ՀՀ-ն բարեկամական հարաբերություններ ունեն, որոնք հիմնված են երկարատև պատմական կապերի վրա
Չանե՞նք բարեգործություն, իրա պես մարդ բռնել տա՞նք ամբողջ օրը. Նարեկ Կարապետյան
14:07
Չանե՞նք բարեգործություն, իրա պես մարդ բռնել տա՞նք ամբողջ օրը. Նարեկ Կարապետյան
ԿՀՎ-ն և «Մոսադը» որոնում են Իրանի նոր գերագույն առաջնորդին
13:58
ԿՀՎ-ն և «Մոսադը» որոնում են Իրանի նոր գերագույն առաջնորդին
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
13:43
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերին
13:32
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերին