Facebook
01.02.2020

Հայաստանի իշխանությունը հանցավոր անփություն ու անկարողություն է դրսևորել՝ երկրի ներքին հիմնահարցերը լուծելու հարցում. Բաբաջանյան

Հայաստանի իշխանությունը հանցավոր անփություն ու անկարողություն է դրսևորել՝ երկրի ներքին հիմնահարցերը լուծելու հարցում. Բաբաջանյան

 

ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան էջից.

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողներ Անդրեյ Շիրցելն ու Կիմմո Կիլժունեի՝ երեկ տարածած hայտարարությունը հասցրել է արժանանալ բազմաթիվ, երբեմն օբյեկտիվ, ոմանց դեպքում՝ խիստ սուբյեկտիվ գնահականի։ Իշխանության ներկայացուցիչներն այն որակում են որպես սահմանադրական ճգնաժամը լուծելուն ուղղված իշխանության քայլերին դրական գնահատական։ Ռևանշիստները, արտախորհրդարանական և որ հատկանշանակ է խորհրդարանական ընդդիմության առանձին ներկայացուցիչներ երեկ երեկոյան և ամբողջ գիշեր գուժում են Հայաստանում ժողովրդավարության ավարտը:

Իրականությունը, ինչպես լինում է գրեթե միշտ, այս գնահատականների մեջտեղում է: Որովհետև հայտարարության մեջ կան ինչպես իշխանությունների կողմից կիրառվող իրավական ընթացակարգերի վերաբերյալ համազեկուցողների կողմից տրված դրական գնահատկաններ, այնպես էլ նրանց կողմից արտահայտված մտահգություն՝ գործադիր իշխանության և Սահմանադրական դատարանի միջև ծագած վեճի վերաբերյալ:

Ավելին՝ ինչպես սովորաբար լինում է, ԵԽԽՎ համազեկուցողների հայտարարության մեջ կա ինչ-որ իմաստով տրամաբանական հակասություն: Նրանք հայտարարում են, որ հետևելու են, որպեսզի Հայաստանի իշխանությունները շարունակեն գործել նույն կերպ (պահպանելով իրավական ընթացակարգերը), նույնիսկ եթե այդ մեխանիզմի (վաղ կենսաթոշակի անցման մեխանիզմի) նպատակը՝ պահպանել 2015 թ. սահմանադրական փոփոխությունների ոգին, թվում է հիմնավոր։ Այս արձանագրումից ստացվում է, որ փաստորեն Հայաստանի իշխանությունները ձգտում են պահպանել Հրայր Թովմասյանի գրած սահմանադրության ոգին, ինչի մասին վկայում են իրավական ընթացակարգերին նույն հայտարարության մեջ տրված դրական գնահատականները:

Մյուս կողմից, ըստ համազեկուցողների հայտարարության տրամաբանության, Հայաստանի իշխանությունները 2015 թվականի սահմանադրության ոգին պահպանելու ճանապարհին բախվում են Հրայր Թովմասյանի կողմից առաջացրած խոչնդոտին և վերջինիս կողմից իր իսկ հեղինակած սահմանադրության ոգին չպահպանելու իրողությանը:

Այսինքն՝ համազեկուցողներն անուղղակիորեն արձանագրում կամ ակնարկում են, որ ՍԴ-ի գործող նախագահը խախտում է իր իսկ հեղինակած սահմանադրության ոգին, բայց Հայաստանի իշխանությանը կոչ են անում Սահմանադրության ոգին վերականգնելու ճանապարհին չխախտել դրա տառը։

Համազեկուցողների հայտարարությունը՝ անկախ դրա տողատակերից ու ակնարկներից մտահոգիչ է ոչ միայն ու ոչ այնքան հայտարարության բովանդակությունը, այլ դրա փաստն ինքին, որովհետև հեղափոխությունից հետո առաջին անգամ այս հայտարարությունը գալիս է վկայելու այն մասին, որ Հայաստանի իշխանությունը հանցավոր անփություն ու անկարողություն է դրսևորել՝ երկրի ներքին հիմնահարցերը բացառապես երկրի ներքին ինստիտուտների և կառուցակարգերի ճանապարհով լուծելու հարցում, ինչն էլ հանգեցրել է ԵԽԽՎ-ի կողմից նման արձագանքի։

Անհերքելի է, որ Հայաստանում հեղափոխությամբ սկիզբ դրված ժողովրդավարական վերափոխումները էապես ամրապնդել են մեր պետականության դիմադրողունակությունը։ Այն կայուն և ամուր պահելու համար անհրաժեշտ է տևական և հետևողական աշխատանք, ինչը չի արվել և չի արվում, ինչի արդյունքում իշխանության առանձին պատասխանատու կամ անպատասխանատու գործիչների ապաշնորհության և ապիկարության պատճառով էական հարված է հասցվում մեր ինքիշխանությանը՝ դրանից բխող բոլոր հնարավոր բացասական հետևանքներով:

Կոնկրետ այս դեպքում առավել մեղմ, իսկ հաջորդ հնարավոր առիթներով ավելի կոշտ միջամտությունը չի ուշանալու, այնքան, որքան մենք մեր հանցավոր անգործությամբ, անթույլատրելի դանդաղկոտությամբ թույլ կտանք, այնքան, որքան մենք մեր ապիկարությամբ պատուհան և ոտքի տեղ կբացենք արտաքին տարբեր կենտրոններից մեր ներքին գործերին միջամտելու պատրաստ ուժերի համար։

Հասկանալիորեն ու օբյետիվորեն այս իրավաճակից օգտվել ու օգտվում են եվրոպական ազդեցիկ կուսակցությունների միավորումներին անդամակցող Հայաստանի նախկին իշխանության ներկայացուիչները՝ ՀՀԿ-ն (Եվրոպայի ժողովրական կուսակցություն) ու ՀՅԴ-ն (Եվրոպական սոցիալիստների կուսակցություն), որոնք վստահաբար ամեն ինչ արել են այս հայտարարության հրապարակ գալու համար:

ԵԽԽՎ համազեկուցողների այս հայտարարությունը պետք է վերջին սթափեցնող ազդակը լինի բոլոր կողմերի համար՝ երկրում ստեղծված սահմանադրական ճգնաժամը բացառապես սահմանադրական և իրավական ճանապարհով հաղթահարելու վճռական և հատու քայլերի համար: Այլապես ԵԽԽՎ-ն, այլ եվրոպական կառույցներ ոչ առանց նախկին իշխանությունների աջակցույթան, շարունակելու են Հայաստանի վերաբերյալ նման բացասական փաստաթղթերի հրապարակումը՝ մեր երկրի ինքնիշխանությանն ուղղված սպառնալից հեռանակարներով:

Հ․Գ․
Հայաստանում պետության բռնազավթման սկիզբը դրվել է մոտավորապես այն ժամանակ, մեր երկիրն անդամակցեց Եվրախորհրդին։ Դա 2001 թվականին էր, որից հետո Հայաստանում հնարավոր եղան 2003թ․ խայտառակ նախագահական և խորհրդարանական ընտրությունները, 2004թ․ ապրիլյան իրադարձությունները, 2005թ․ քաղաքական բոլոր ուժերի կողմից բոյկոտի արժանացած սահմանադրական հանրաքվեն, 2007թ․անորակ և անհուսության հասցված խորհրդարանական ընտրությունները, 2008թ․ նախագահական ընտրությունները, որի հետևանքը եղավ Մարտի 1-ը և տասը անմեղների սպանությունը։ Սերժ Սարգսյանի պաշտոնավարմամբ արդեն ԵԽ-ի և այլ եվրաչինովնիկների մասնակցությամբ և դերակատարմամբ Հայաստանում շարունակվեց պետության բռնազավթումը պետական բոլոր ինստիտուտների մասնակցությամբ։ Հիշում եմ՝ 2011թ․ ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտը և Աքսել Ֆիշերը փակված էին համարում Մարտի 1-ի էջը՝ մենք դա էլ ենք տեսել։ Տեսել ենք, թե ինչպես է 2009թ․ Մարտի 1-ի ոճրագործությունից ուղիղ մեկ տարի անց Սերժ Սարգսյանը Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջանի Բուքիքիոյին պարգևատրում Պատվո շքանշանով։

Ասածս ինչ է՝ եթե մեր ժողովուրդը հետևեր ԵԽԽՎ-ին և նրա կողմից Հայաստանի հարցով պատվիրակված համազեկուցողներին, մեզանում հեղափոխություն տեղի չէր ունենա։ Սա ամենակարևոր արձանագրումն է, որ պետք է անել և գնալ առաջ՝ վերազինվել ավելի մեծ կամքով և բացառապես իրավական և սահմանադրական ճանապարհով հանգուցալուծել մեր երկրի ժողովրդավարության զարգացման ճանապարհին կանգնած կարևորագույն խոչընդոտը՝ ՍԴ ճգնաժամը։

Լրահոս
Պատերազմում զոհվել է շուրջ 700 հազար ռուս զինծառայող․ Զելենսկի
16:25
Պատերազմում զոհվել է շուրջ 700 հազար ռուս զինծառայող․ Զելենսկի
ԱՄՆ-ն հույս ունի, որ ՀԱՄԱՍ-ը երկու շաբաթվա ընթացքում աստիճանաբար կսկսի հանձնել զենքը․ AP
16:06
ԱՄՆ-ն հույս ունի, որ ՀԱՄԱՍ-ը երկու շաբաթվա ընթացքում աստիճանաբար կսկսի հանձնել զենքը․ AP
Կոնգոյում Էբոլա տենդով վարակվածների թիվը գերազանցել է 3,5 հազարը
15:53
Կոնգոյում Էբոլա տենդով վարակվածների թիվը գերազանցել է 3,5 հազարը
Թրամփը վստահ չէ՝ Կիևին Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա տրամադրելու հարցում
15:48
Թրամփը վստահ չէ՝ Կիևին Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա տրամադրելու հարցում
ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել 21 մլն 690 հազար դրամ արժեքով հողամասի նկատմամբ. վարչապետ
15:29
ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել 21 մլն 690 հազար դրամ արժեքով հողամասի նկատմամբ. վարչապետ
Հայաստանը 6 ամսով արգելք կսահմանի տոմատի մածուկի ներմուծման վրա
15:14
Հայաստանը 6 ամսով արգելք կսահմանի տոմատի մածուկի ներմուծման վրա
Դատարանը վարույթ է ընդունել Սոֆիա Հովսեփյանի՝ Փաշինյանի դեմ հայցը
15:13
Դատարանը վարույթ է ընդունել Սոֆիա Հովսեփյանի՝ Փաշինյանի դեմ հայցը
Նարեկ Կարապետյանը մի քանի բավականին ՈՒԺԵՂ ՍՈՒՏ պնդում է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
14:50
Նարեկ Կարապետյանը մի քանի բավականին ՈՒԺԵՂ ՍՈՒՏ պնդում է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
Ամասիա համայնքին է վերադարձվել ապօրինի օտարված շուրջ 5 հա մակերեսով արոտավայր
14:37
Ամասիա համայնքին է վերադարձվել ապօրինի օտարված շուրջ 5 հա մակերեսով արոտավայր
Սինգապուրը և ՀՀ-ն բարեկամական հարաբերություններ ունեն, որոնք հիմնված են երկարատև պատմական կապերի վրա
14:27
Սինգապուրը և ՀՀ-ն բարեկամական հարաբերություններ ունեն, որոնք հիմնված են երկարատև պատմական կապերի վրա
Չանե՞նք բարեգործություն, իրա պես մարդ բռնել տա՞նք ամբողջ օրը. Նարեկ Կարապետյան
14:07
Չանե՞նք բարեգործություն, իրա պես մարդ բռնել տա՞նք ամբողջ օրը. Նարեկ Կարապետյան
ԿՀՎ-ն և «Մոսադը» որոնում են Իրանի նոր գերագույն առաջնորդին
13:58
ԿՀՎ-ն և «Մոսադը» որոնում են Իրանի նոր գերագույն առաջնորդին
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
13:43
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերին
13:32
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերին
Քննարկվել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում հայ-հնդկական համագործակցության ընթացքն ու հեռանկարները
13:14
Քննարկվել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում հայ-հնդկական համագործակցության ընթացքն ու հեռանկարները