Լրահոս
28.05.2026

Հունիսի 7-ը կարող է դառնալ մեր նորօրյա Սարդարապատը․ Անդրանիկ Թևանյան

Հունիսի 7-ը կարող է դառնալ մեր նորօրյա Սարդարապատը․ Անդրանիկ Թևանյան

«Մայր Հայաստան» ժողովրդական շարժումը ֆեյսբուքյան էջում հրապարակել է կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանի հայտարարությունը․ «Այսօր լրանում է «Մայր Հայաստան» ժողովրդական շարժման հիմնադրման 3-ամյակը: Շարժումը հիմնադրվել է 2023թ․ մայիսի 28-ին՝ Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման օրը: Հետագայում ստեղծվեց «Մայր Հայաստան» կուսակցությունը:


2023 թվականը Հայաստանի պատմության ամենածանր էջերից մեկն էր, և պատահական չէր, որ հենց այդ ժամանակ Անդրանիկ Թևանյանի և իր համախոհների նախաձեռնությամբ հիմնադրվեց «Մայր Հայաստան» ժողովրդական շարժումը, նպատակը՝ ձերբազատվել վերջին տարիների մեր երկրի դժբախտությունների ու պարտությունների պատասխանատու օրվա իշխանությունից, իսկ հեռակա նպատակն է կառուցել ուժեղ, ժողովրդավար, օրինակելի երկիր:


Կարճ ժամանակում Շարժման ձեռքբերումները կարելի է երկար թվարկել, բայց մեր երկրի համար այս վճռական փուլում կա ընդհանրական, վերկուսակցական մարտահրավեր՝ հունիսի 7-ին հասնել իշխանափոխության:


Կարևորելով ընդդիմության դաշտում միասնականության գաղափարն ու համատեղ ջանքերով այս իշխանություններին հեռացնելու նպատակը՝ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին «Մայր Հայաստանը» մասնակցում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ համատեղ՝ «Առաջարկ Հայաստանին» ծրագրով։


«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանն այս իշխանությունների թիվ մեկ գաղափարական ընդդիմախոսներից է, և նաև հենց դա է պատճառը, որ մերօրյա Հայաստանի փոքրիկ բռնապետը նրա հանդեպ ապօրինի մեղադրանք է առաջադրել:
Հայաստանի փրկության կարևոր նախապայմանն իշխանափոխությունն է, և հունիսի 7-ը կարող է դառնալ մեր նորօրյա Սարդարապատը, որով կկանխվի ՀՀ անկախության վերահաս կորուստը և խորհրդարանական ընտրություններով կարձանագրվի ժողովրդի հաղթանակը։

Իշխանության հեռացումը չի վերացնելու ՀՀ-ի առջև կանգնած բազմաթիվ մարտահրավերները, բայց դա անհրաժեշտ պայման է, որպեսզի բոլորս, հանրային համերաշխության մթնոլորտում, կարողանանք դիմագրավել գործող իշխանության բերած արհավիրքներին:
Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին»։

Լրահոս
Էդ կապը 1991թ․ սեպտեմբերի 21-ի անկախության հանրաքվեով ինչու՞ է խզվել․ Աթանեսյան
20:27
Էդ կապը 1991թ․ սեպտեմբերի 21-ի անկախության հանրաքվեով ինչու՞ է խզվել․ Աթանեսյան
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ անձրևները կլինեն կարճատև
16:50
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ անձրևները կլինեն կարճատև
Այս նշանակալից օրը մեր ժողովրդի անցած պատմական ուղու և անկոտրում կամքի վկայությունն է․ Աբրահամյան
16:29
Այս նշանակալից օրը մեր ժողովրդի անցած պատմական ուղու և անկոտրում կամքի վկայությունն է․ Աբրահամյան
Այս անհեթեթ պատերազմը պետք է դադարեցվի․ Թրամփ
16:17
Այս անհեթեթ պատերազմը պետք է դադարեցվի․ Թրամփ
Մեծ նշանակություն ենք տալիս ՌԴ և ՀՀ խորհրդարանականների միջև կառուցողական երկխոսության պահպանմանը. Մատվիենկո
16:08
Մեծ նշանակություն ենք տալիս ՌԴ և ՀՀ խորհրդարանականների միջև կառուցողական երկխոսության պահպանմանը. Մատվիենկո
Ալեքսանդր Արզումանյանը հետ է կանչվել Լեհաստանում ՀՀ դեսպանի պաշտոնից
16:04
Ալեքսանդր Արզումանյանը հետ է կանչվել Լեհաստանում ՀՀ դեսպանի պաշտոնից
Պետությունը տրված բան չէ, այն պետք է կայացնել մեր ամենօրյա աշխատանքով․ քաղաքապետ
15:51
Պետությունը տրված բան չէ, այն պետք է կայացնել մեր ամենօրյա աշխատանքով․ քաղաքապետ
Արմեն Գրիգորյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով
15:37
Արմեն Գրիգորյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով
Չինաստանը և Հայաստանը ռազմավարական գործընկերներ են, ընդունեք սրտանց շնորհավորանքներս. Լի Ցյան
15:17
Չինաստանը և Հայաստանը ռազմավարական գործընկերներ են, ընդունեք սրտանց շնորհավորանքներս. Լի Ցյան
Այսօր ծառատունկ, հետո՝ տուրիստական ծրագիր. Նարեկ Կարապետյանը՝ Տիգրանաշենի զարգացման մասին
14:58
Այսօր ծառատունկ, հետո՝ տուրիստական ծրագիր. Նարեկ Կարապետյանը՝ Տիգրանաշենի զարգացման մասին
Ալիևն ինձ չի հետաքրքրում, ինձ հետաքրքրում է սահմանազատումը. չկա պետություն, որ առանց պետական սահմանի անկախ է
14:44
Ալիևն ինձ չի հետաքրքրում, ինձ հետաքրքրում է սահմանազատումը. չկա պետություն, որ առանց պետական սահմանի անկախ է
Սրանք են այն արժեքները, որոնց պետք է անշեղորեն հետևենք և փոխանցենք գալիք սերունդներին․ Արսենյան
14:32
Սրանք են այն արժեքները, որոնց պետք է անշեղորեն հետևենք և փոխանցենք գալիք սերունդներին․ Արսենյան
Լավրովը շնորհավորել է Միրզոյանին Անկախության օրվա առթիվ
14:09
Լավրովը շնորհավորել է Միրզոյանին Անկախության օրվա առթիվ
Վարչապետն ընդունել է տնտեսագիտության Նոբելյան մրցանակակիր Աբհիջիթ Բաներջիին
13:46
Վարչապետն ընդունել է տնտեսագիտության Նոբելյան մրցանակակիր Աբհիջիթ Բաներջիին
ՀՀ-ն հաստատվել է որպես առաջադեմ երկիր, որը հարգանք է վայելում միջազգային ասպարեզում․ Տոկաևը՝ Փաշինյանին
13:32
ՀՀ-ն հաստատվել է որպես առաջադեմ երկիր, որը հարգանք է վայելում միջազգային ասպարեզում․ Տոկաևը՝ Փաշինյանին