Լրահոս
30.05.2026

Մեզ համար ուսանելի պիտի լինի Հյուսիսային Մակեդոնիայի օրինակը. Արմեն Աշոտյան

Մեզ համար ուսանելի պիտի լինի Հյուսիսային Մակեդոնիայի օրինակը. Արմեն Աշոտյան

«Մեզ համար ուսանելի պիտի լինի Հյուսիսային Մակեդոնիայի օրինակը, թե ինչպես են արտաքին ճնշման ներքո ստիպում փոխել երկրի Սահմանադրությունն ու անգամ այդ դեպքում ոչինչ չեն երաշխավորում, այն էլ քաղաքակիրթ Եվրամիության պարագայում, ուր մնաց՝ Ադրբեջանի դեպքում»,- գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն ու բերել Հյուսիսային Մակեդոնիայի օրինակը, որը դրսի պահանջով փոխել է Սահմանադրությունը։

«Հյուսիսային Մակեդոնիան, որն արդեն 20 տարուց ավելի Եվրամիության անդամակցության բանակցություններ է վարում, փոխել է իր Սահմանադրությունը դրսի պահանջով։

Հյուսիսային Մակեդոնիան ոլորտային ցուցանիշներով ԵՄ անդամության հայտ ներկայացրած երկրների մեջ լավագույններից մեկն է, բայց նախ Հունաստանն է Մակեդոնիա կոչվող պետության առջև պայման դրել, որ պետք է անպայման Սահմանադրությունը և երկրի անունը փոխել, և 2018թ. նրանք հանրաքվեով փոխեցին Սահմանադրությունը, և Մակեդոնիան վերանվանվեց Հյուսիսային Մակեդոնիայի՝ այն հույսով, որ դա թույլ կտա իրենց արագ դառնալ և՛ ՆԱՏՕ, և՛ ԵՄ անդամ:

Հունաստանի պահանջը բավարարվեց 2018 թվականին, բայց Մակեդոնիային ընդունեցին միայն ՆԱՏՕ, որովհետև հենց ԵՄ թեման կրկին աշխուժացավ, Հունաստանը՝ իր պահանջները բավարարված համարելով, նոր պահանջ չդրեց, բայց առաջ եկան բուլղարական պահանջները:

Բուլղարիան խիստ պահանջ դրեց արդեն Հյուսիսային Մակեդոնիայի առջև՝ կատարել սահմանադրական փոփոխություններ և Սահմանադրությամբ ամրագրել բուլղարացիների սահմանադրական իրավունքները՝ որպես ազգային փոքրամասնություն:

Մակեդոնացիները դա խոստացել էին անել, բայց Պառլամենտում այդ քվեարկությունը տապալվեց, և հիմա Բուլղարիան կասեցրել է Հյուսիսային Մակեդոնիայի անդամակցությունը ԵՄ-ին, որը տեխնիկապես ամենապատրաստ երկրներից մեկն է ԵՄ անդամ դառնալու համար:

Մյուս զավեշտալի բանն այն է, որ նման խնդիրների դեպքում Եվրամիությունը, այսինքն՝ պաշտոնական Բրյուսելը, թե՛ Հունաստանի, թե՛ Բուլղարիայի դեպքում լվացել է ձեռքերը և ճնշում է գործադրում ոչ թե Բուլղարիայի կամ նախկինում Հունաստանի վրա, այլ Հյուսիսային Մակեդոնիայի՝ ստիպելով համաձայնել Բուլղարիայի պահանջին, այլապես ԵՄ անդամ դառնալ չի կարող:

Սա շատ լավ օրինակ է, թե ինչպես են արտաքին ճնշման ներքո լուծվում խնդիրները՝ սկսած երկրի անվանման փոփոխությունից՝ մինչև ազգային փոքրամասնություններին վերաբերող հարցեր:

Ընդ որում, Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Քոսը հայտարարել է, որ անգամ, եթե բուլղարական պահանջը կատարվի, չի նշանակի, որ Հյուսիսային Մակեդոնիան ինքնին ԵՄ անդամ կդառնա:

Եվ սա Հյուսիսային Մակեդոնիայի պարագայում, որն Ադրբեջան չէ, ագրեսոր ու մարդասպան չէ, ռազմատենչ չէ ու չի արել ռազմական հանցագործություններ»,- գրել է Ա.Աշոտյանը։

Լրահոս
Մեզ համար ուսանելի պիտի լինի Հյուսիսային Մակեդոնիայի օրինակը. Արմեն Աշոտյան
20:07
Մեզ համար ուսանելի պիտի լինի Հյուսիսային Մակեդոնիայի օրինակը. Արմեն Աշոտյան
Բացառված է, որ մենք գումար բաժանենք, ձայն ուզենք. Ծառուկյան
18:47
Բացառված է, որ մենք գումար բաժանենք, ձայն ուզենք. Ծառուկյան
Սամվել Կարապետյանը դատի է տվել Ալեն Սիմոնյանին՝ պահանջելով հերքում
17:48
Սամվել Կարապետյանը դատի է տվել Ալեն Սիմոնյանին՝ պահանջելով հերքում
Եթե շարունակեինք Ղարաբաղի հարցը, ապա հետևանքը կլիներ անընդհատ մեծ ու փոքր պատերազմներ.  Փաշինյան
15:50
Եթե շարունակեինք Ղարաբաղի հարցը, ապա հետևանքը կլիներ անընդհատ մեծ ու փոքր պատերազմներ. Փաշինյան
Իրանը պետք է համաձայնի, որ երբեք միջուկային զենք կամ ռումբեր չի ունենալու. Թրամփ
14:12
Իրանը պետք է համաձայնի, որ երբեք միջուկային զենք կամ ռումբեր չի ունենալու. Թրամփ
Ոչ մի երաշխավորված խաղաղություն չկա․ Ծառուկյան
12:58
Ոչ մի երաշխավորված խաղաղություն չկա․ Ծառուկյան
Չորս երկրի լրտեսների պետական դավաճանության գործով լինելու է բաց դատ. Նարեկ Կարապետյան
12:04
Չորս երկրի լրտեսների պետական դավաճանության գործով լինելու է բաց դատ. Նարեկ Կարապետյան
ՀՀ-ում ՌԴ դեսպանը կանչվել է Մոսկվա․ ՌԴ ԱԳՆ
12:02
ՀՀ-ում ՌԴ դեսպանը կանչվել է Մոսկվա․ ՌԴ ԱԳՆ
Համատեղ ստուգումների արդյունքում թույլատրվել է հայկական 2 ընկերությունների արտադրանքի ներմուծումը ՌԴ
11:59
Համատեղ ստուգումների արդյունքում թույլատրվել է հայկական 2 ընկերությունների արտադրանքի ներմուծումը ՌԴ
Ջերմուկի դիրքերն իբր հանձնելու մասին սուտ մատնության գործով քրեական հետապնդում է հարուցվել
17:02
Ջերմուկի դիրքերն իբր հանձնելու մասին սուտ մատնության գործով քրեական հետապնդում է հարուցվել
Սամվել Կարապետյանը հայց է ներկայացրել՝ ընդդեմ ՔՊ-ի և Հանրային հեռուստաընկերության
16:49
Սամվել Կարապետյանը հայց է ներկայացրել՝ ընդդեմ ՔՊ-ի և Հանրային հեռուստաընկերության
Ընկել են մեր թիմի հետևից, ուզում են աչքներս վախացնեն, մենք մինչև վերջ գնալու ենք. Ծառուկյան
16:35
Ընկել են մեր թիմի հետևից, ուզում են աչքներս վախացնեն, մենք մինչև վերջ գնալու ենք. Ծառուկյան
Հայաստանը ԵՄ-ի հետ պետք է մերձենա սեփական միջոցների հաշվին. Պեսկով
16:22
Հայաստանը ԵՄ-ի հետ պետք է մերձենա սեփական միջոցների հաշվին. Պեսկով
Ադրբեջանական աղբյուրներով մեր դեմ քարոզչություն է սկսվել. Մարուքյան
16:10
Ադրբեջանական աղբյուրներով մեր դեմ քարոզչություն է սկսվել. Մարուքյան
ԵԱՏՄ գագաթնաժողովում քննարկվել է Հայաստանի հարցը. Ուշակով
15:49
ԵԱՏՄ գագաթնաժողովում քննարկվել է Հայաստանի հարցը. Ուշակով