«Ղարաբաղում Ռուսաստանի աջակցությամբ մանկապարտեզ է կառուցվում»։ Այս մասին ռուս-ադրբեջանական գործարար հանդիպման արդյունքներով հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը։
Նա նաև նշել է, որ մի շարք ռուս գործարարներ ուսումնասիրում են Ղարաբաղում իրենց նախագծերն իրականացնելու հնարավորությունները, և հույս է հայտնել, որ ռուս և ադրբեջանցի գործարարների համագործակցությունը հետագայում ևս կշարունակվի։
















