Լրահոս 24/7
21.06.2026

Հայաստանի Հանրապետության համբերությունը կարող է սպառվել. ո՞րն է մեր երեք հակաքայլերը

Հայաստանի Հանրապետության համբերությունը կարող է սպառվել. ո՞րն է մեր երեք հակաքայլերը

Վերջին տարիներին փոխվել է ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ տարածաշրջանի ուժային հավասարակշռությունը։ Եթե Մոսկվան որոշել է Հայաստանի հետ խոսել ճնշումների, տնտեսական սահմանափակումների և պատժամիջոցների լեզվով, ապա Երևանը պարտավոր է վերջապես գնահատել նաև սեփական հնարավորությունները։ Իսկ այդ հնարավորությունները շատ ավելի մեծ են, քան սովորաբար ներկայացվում է։

Տարիներ շարունակ Հայաստանի հասարակությանը ներշնչվել է մի պարզ գաղափար․ առանց Ռուսաստանի Հայաստանը չի կարող ապահովել իր անվտանգությունը, իր տնտեսությունը և նույնիսկ իր պետականության կայունությունը։ Այս թեզը երկար ժամանակ աշխատել է, որովհետև այն հիմնված էր ոչ թե փաստերի, այլ վախերի վրա։ Սակայն վերջին տարիների իրադարձությունները ցույց տվեցին, որ տարածաշրջանը փոխվել է, իսկ հին բանաձևերը վաղուց այլևս չեն աշխատում։

Ավելին, երբ այսօր խոսում ենք ռուս-հայկական հարաբերությունների մասին, հաճախ մոռացության է մատնվում մի կարևոր հանգամանք։ Հարավային Կովկասում Ռուսաստանն այլևս ունի ընդամենը մեկ իրական ռազմական հենակետ, և այդ հենակետը գտնվում է Հայաստանի Հանրապետությունում։

Վրաստանը ռուսական ռազմաբազաներից ազատվել է դեռևս տարիներ առաջ։ Ադրբեջանում ռուսական ռազմաբազա չկա։ Կենտրոնական Ասիայի մի շարք երկրներ վաղուց վերանայել են իրենց հարաբերությունների ձևաչափը Մոսկվայի հետ և չեն թույլատրում այնպիսի ներկայություն, որը կարող է սահմանափակել իրենց ինքնիշխան որոշումները։ Այս պայմաններում Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազան պարզապես ռազմական օբյեկտ չէ։ Այն Ռուսաստանի վերջին և ամենակարևոր ռազմաքաղաքական հենարանն է ամբողջ տարածաշրջանում։

Սա նշանակում է, որ հարաբերություններում կախվածությունը միակողմանի չէ, ինչպես հաճախ փորձում են ներկայացնել։ Եթե Հայաստանի համար ռազմաբազան որոշակի նշանակություն ունի, ապա Ռուսաստանի համար դրա արժեքը բազմակի ավելի մեծ է։ Հենց այդ պատճառով էլ առաջին և ամենաուժեղ հայկական լծակը սկսվում է հենց այստեղ։

Առաջին բռունցքը 102-րդ ռազմաբազան է։

Եթե Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ կիրառում է տնտեսական կամ քաղաքական ճնշումներ, ապա Հայաստանը լիարժեք իրավունք ունի բարձրացնելու ռազմաբազայի գործունեության ամբողջական վերանայման հարցը։ Խոսքը միայն պայմանագրերի մասին չէ։ Խոսքը ռազմաբազայի պահպանման ծախսերի, Հայաստանի կողմից տրամադրված արտոնությունների, ենթակառուցվածքների օգտագործման, իրավական կարգավիճակի և ստանձնած պարտավորությունների ամբողջական աուդիտի մասին է։

Եվ եթե Երևանում շարունակեն լսել սպառնալիքներ կամ պատժամիջոցների լեզու, ապա օրակարգ կարող է մտնել նաև շատ ավելի ծանր հարց՝ ռազմաբազայի կարգավիճակի վերանայումից մինչև գործող համաձայնագրի դենոնսացիայի գործընթացի մեկնարկ։

Երկրորդ բռունցքը «Գազպրոմ Արմենիան» է։

Հայաստանում երկար տարիներ ձևավորվել է մի իրավիճակ, երբ երկրի կարևորագույն էներգետիկ ենթակառուցվածքները փաստացի գտնվում են մեկ կենտրոնի ազդեցության ներքո։ Սակայն ցանկացած պետություն, որը բախվում է արտաքին տնտեսական ճնշման, առաջին հերթին սկսում է վերանայել իր ռազմավարական ակտիվների կառավարման համակարգը։

Եթե Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ վարում է ոչ թե գործընկերային, այլ ճնշման քաղաքականություն, ապա բնական է, որ Հայաստանում պետք է սկսվի «Գազպրոմ Արմենիայի» գործունեության, ներդրումային պարտավորությունների, սակագնային քաղաքականության և ռազմավարական նշանակության ակտիվների նկատմամբ վերահսկողության հարցերի լայնածավալ վերանայում։

Երրորդ բռունցքը երկաթուղին է։

«Հարավկովկասյան երկաթուղին» սովորական բիզնես նախագիծ չէ։ Երկաթուղին յուրաքանչյուր պետության համար ազգային անվտանգության, տնտեսական դիմադրողականության և ապագա հաղորդակցային քաղաքականության կարևորագույն բաղադրիչներից մեկն է։ Հետևաբար Հայաստանի Հանրապետությունը ոչ միայն իրավունք, այլև պարտավորություն ունի մշտապես գնահատելու, թե գործող կառավարման մոդելը որքանով է համապատասխանում երկրի ազգային շահերին։

Այս երեք ուղղությունները միասին կազմում են այն գործիքակազմը, որի մասին գրեթե չեն խոսում ո՛չ Մոսկվայի ամենամոլ պաշտպանները, ո՛չ էլ այն քաղաքական շրջանակները, որոնք տարիներ շարունակ փորձել են հասարակությանը ներկայացնել Հայաստանը որպես լիովին անօգնական և արտաքին կենտրոններից կախված պետություն։

Իրականությունը շատ ավելի պարզ է։ Հայաստանը փոքր պետություն է, սակայն փոքր պետությունը դեռևս թույլ պետություն չէ։ Իսկ երբ որևէ երկիր սկսում է խոսել ճնշումների լեզվով, ինքնիշխան պետությունները սովորաբար հիշում են իրենց բոլոր լծակների մասին։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է