Facebook
03.02.2020

Փոխոստիկանապետն այդ պաշտոնում հայտնվել է միայն այն պատճառով, որ ոստիկանապետի մտերիմն է. պատգամավոր

Փոխոստիկանապետն այդ պաշտոնում հայտնվել է միայն այն պատճառով, որ ոստիկանապետի մտերիմն է. պատգամավոր

 

ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Անցած շաբաթ հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Հայկ Մհրյանը նշանակվել է ոստիկանության պետի տեղակալ: Հայկ Մհրյանի անունը քչերին է ծանոթ ոստիկանական համակարգում: Նա տարիներ առաջ կարճ ժամանակով միջին օղակի մեկ-երկու պաշտոն է զբաղեցրել Ոստիկանությունում, ապա 2013-2015 թվականներին գտնվել է ՀՀ ոստիկանության կադրերի ռեզերվում, որից հետո ազատվել է ոստիկանությունում ծառայությունից։ Նրա վերջին՝ հանրությանը հայտնի պաշտոնը Նոր Նորքի թաղապետի պաշտոնն է, որից ազատվեց մի սկանդալային պատմության պատճառով: Եվ քանի որ նրան ոստիկանապետի տեղակալի պաշտոնում նշանակելու իրավական արգելք կար ունեցած կոչումի իմաստով, նա վերջերս ընդամենը մի քանի օրով նշանակվեց Արմավիր քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնում՝ այդ արգելքը հաղթահարելու և ոստիկանապետի տեղակալ դառնալու համար:

Այսպիսով, հերթական փոխոստիկանապետ է նշանակվել մեկը, ով համակարգում աշխատանքի որևէ վաստակ չունի, հայտնի չէ համակարգին և այդ պաշտոնում հայտնվել է բացառապես այն պատճառով, որ Ոստիկանության գործող ղեկավարի մտերիմն է: Մհրյանի նշանակումը եկավ լրացնելու ոստիկանապետի տեղակալների պաշտոնում վերջին խայտառակ նշանակումների շարքը: Սա տեղի է ունենում այն պայմաններում, երբ ոստիկանությունում արմատական բարեփոխումների խնդիրը դարձել է հանրային-քաղաքական օրակարգի ամենակարևոր հարցերից մեկը: Ու որպես սառը ցնցուղ ոստիկանությունում ստանում ենք նման նշանակում: Այն դեպքում, երբ ոստիկանության համակարգում կան տասնյակ արժանավոր ծառայողներ, ովքեր տարիների, տասնամյակների վաստակ ունեն իրավապահ մարմիններում և կարող էին նշանակվել բարձր պաշտոնում: Մինչդեռ համակարգից դուրս կադրերից բարձր պաշտոններում նշանակմամբ մեծ վնաս է հասցվում ողջ համակարգին, սպանվում է համակարգի արժանավորների մոտիվացիան: Սա տեղի է ունենում մի իրավիճակում, երբ, կրկնում եմ, ոստիկանության բարեփոխումների հարցը դարձել է կենսական անհրաժեշտություն, երբ ոստիկանության առջև խնդիր է դրված պայքարել քրեական ենթամշակույթի դեմ: Այսինքն՝ ոստիկանությունն ունի արմատական վերափոխումների կարիք, սակայն ոստիկանության ղեկավարության անձնական մոտիվացիաների պատճառով համակարգը ոչ միայն չի զարգանում, այլև հետ է շպրտվում դեպի անցյալ, դեպի այն ժամանակներ, երբ բարձր պաշտոններում նշանակումները կատարվում էին անձնական մտերմության ու հավատարմության սկզբունքով:

Իրավապահ մարմիններն ընդհանրապես, ոստիկանությունը՝ առաջին հերթին, կարիք ունեն անհապաղ ինստիտուցիոնալ բարեփոխումների: Վեթինգը, համակարգի լյուստրացիան քայլերի մի մասն են, որոնք անխուսափելիորեն պետք է կատարվեն՝ համակարգն առողջացնելու ու նոր Հայաստանի պահանջներին համապատասխանեցնելու համար: Այլապես նոր Հայաստանի հռչակումները մնալու են սոսկ որպես կարգախոսներ, երկրում շարունակելու են գործել նախկին փտած համակարգերն ու կառուցակարգերը՝ փոշիացնելով թավշյա հեղափոխության արժեքներն ու ձեռքբերումները»:

 

Լրահոս
Պատերազմում զոհվել է շուրջ 700 հազար ռուս զինծառայող․ Զելենսկի
16:25
Պատերազմում զոհվել է շուրջ 700 հազար ռուս զինծառայող․ Զելենսկի
ԱՄՆ-ն հույս ունի, որ ՀԱՄԱՍ-ը երկու շաբաթվա ընթացքում աստիճանաբար կսկսի հանձնել զենքը․ AP
16:06
ԱՄՆ-ն հույս ունի, որ ՀԱՄԱՍ-ը երկու շաբաթվա ընթացքում աստիճանաբար կսկսի հանձնել զենքը․ AP
Կոնգոյում Էբոլա տենդով վարակվածների թիվը գերազանցել է 3,5 հազարը
15:53
Կոնգոյում Էբոլա տենդով վարակվածների թիվը գերազանցել է 3,5 հազարը
Թրամփը վստահ չէ՝ Կիևին Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա տրամադրելու հարցում
15:48
Թրամփը վստահ չէ՝ Կիևին Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա տրամադրելու հարցում
ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել 21 մլն 690 հազար դրամ արժեքով հողամասի նկատմամբ. վարչապետ
15:29
ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել 21 մլն 690 հազար դրամ արժեքով հողամասի նկատմամբ. վարչապետ
Հայաստանը 6 ամսով արգելք կսահմանի տոմատի մածուկի ներմուծման վրա
15:14
Հայաստանը 6 ամսով արգելք կսահմանի տոմատի մածուկի ներմուծման վրա
Դատարանը վարույթ է ընդունել Սոֆիա Հովսեփյանի՝ Փաշինյանի դեմ հայցը
15:13
Դատարանը վարույթ է ընդունել Սոֆիա Հովսեփյանի՝ Փաշինյանի դեմ հայցը
Նարեկ Կարապետյանը մի քանի բավականին ՈՒԺԵՂ ՍՈՒՏ պնդում է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
14:50
Նարեկ Կարապետյանը մի քանի բավականին ՈՒԺԵՂ ՍՈՒՏ պնդում է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
Ամասիա համայնքին է վերադարձվել ապօրինի օտարված շուրջ 5 հա մակերեսով արոտավայր
14:37
Ամասիա համայնքին է վերադարձվել ապօրինի օտարված շուրջ 5 հա մակերեսով արոտավայր
Սինգապուրը և ՀՀ-ն բարեկամական հարաբերություններ ունեն, որոնք հիմնված են երկարատև պատմական կապերի վրա
14:27
Սինգապուրը և ՀՀ-ն բարեկամական հարաբերություններ ունեն, որոնք հիմնված են երկարատև պատմական կապերի վրա
Չանե՞նք բարեգործություն, իրա պես մարդ բռնել տա՞նք ամբողջ օրը. Նարեկ Կարապետյան
14:07
Չանե՞նք բարեգործություն, իրա պես մարդ բռնել տա՞նք ամբողջ օրը. Նարեկ Կարապետյան
ԿՀՎ-ն և «Մոսադը» որոնում են Իրանի նոր գերագույն առաջնորդին
13:58
ԿՀՎ-ն և «Մոսադը» որոնում են Իրանի նոր գերագույն առաջնորդին
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
13:43
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերին
13:32
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերին
Քննարկվել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում հայ-հնդկական համագործակցության ընթացքն ու հեռանկարները
13:14
Քննարկվել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում հայ-հնդկական համագործակցության ընթացքն ու հեռանկարները