Facebook
05.02.2020

«Խե՜ղճ օլիգարխիա, եթե Հրայրը գնա… Խե՜ղճ ժողովուրդ, եթե Հրայրը մնա». Կարեն Անդրեասյան

«Խե՜ղճ օլիգարխիա, եթե Հրայրը գնա… Խե՜ղճ ժողովուրդ, եթե Հրայրը մնա». Կարեն Անդրեասյան

 

ՀՀ նախկին օմբուդսմեն  Կարեն Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Նրանք բողոքում են, որ Վենետիկի հանձնաժողովն ու ԵԽԽՎ-ն կոշտ քննադատել են Հայաստանի իշխանություններին: Մինչդեռ իրենց (կամ իրենց ներկայիս հովանավորների) իշխանության ժամանակ հիմնականում արհամարել ու լղոզել են շատ ավելի կոշտ քննադատությունները, խորամանկորեն խաբել են այդ կառուցներին ու նենգաբար տրորել են ժողովրդավարությունն ու այդ կառույցներից եկող գրեթե բոլոր մյուս արժեքները:

Նրանք բղավում են, որ իշխանությունները զրկում են Սահմանադրական դատարանին սահմանադրական փոփոխությունների մասին եզրակացություն տալու օրենսդրական պարտադիր պահանջից: Այնինչ այդ անելը ոչ միայն օրինական է, այլև ինչպես կասեր Մարդու իրավունքների եվրոպական դատարանը «ծայրահեղ անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում»: Անհրաժեշտ է, քանի որ Սահմանադրական դատարանն իր այս կազմով լեգիտիմ չէ և չպիտի եզրակացություն տա իր իսկ լեգիտիմությունը վերականգնելու ամենաժողովրդավարական գործընթացում:

Նրանք ահազանգում են, որ իշխանությունները ճնշում են Սահմանադրական դատարանի անդամներին, որպեսզի նրանք օգտվեն վաղաժամ կենսաթոշակի օրենսդրական առաջարկից, այնինչ հենց իրենք են ամեն կերպ ճնշում սահմանադրական դատարանի այդ խեղճ մարդկանց, որպեսզի նրանք շարունակեն մնալ երկկողմանի կրակի, իրենց նկատմամբ հանրային խոր անվստահության ու նախկին բազմաթիվ ապօրինությունների փլատակի տակ:

Նրանք նախկիններն են, նախկիների մոտ ընդդիմադիր կամ օլիգարխ աշխատածներն են, փողով հոդված ու ստատուս գրողներն են, օլիգարխների գրպաններում սողացող լրագրողներն ու քաղաքկան գործիչներն են: Նրանք նախկիններից մի երկու կոպեկ ու լիքը խոստումներ ստացած մարդ-կուսակցություններն են, մեդիա-մագնատի մաշված քաղաքագետներն են, նախկին ռեժիմի հետ մարդու իրավունքները բռնաբարած նորաթուխ իրավապաշտպաններն են ու իրենց հետ նաև մի քանի մոլորվածներն ու հիասթափվածներն են: Նրանց անունն է հայկական օլիգարխիա:

Հայկական օլիգարխիան իբր պաշտպանում է սահմանադրական ինստիտուտները, երբ պաշտպանում է Հրայր Թովմասյանին իր իսկ անցյալից, այդ անցյալում եղած քրեական պատմություններից, Նիկոլ Փաշինյանի սկանդալային բացահայտումներից: Այնինչ՝ Հրայր Թովմասյանի մեջ ողբացող օլիգարխիան տեսնում է իր վերադարձի, քրեական հետապնդումից խուսափելու, իր վրեժի, մարդկանց նորից կրունկների տակ առնելու մի վերջին հույս ու փրկօղակ: Խե՜ղճ օլիգարխիա, եթե Հրայրը գնա… Խե՜ղճ ժողովուրդ, եթե Հրայրը մնա…

Լրահոս
Թրամփը վստահ չէ՝ Կիևին Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա տրամադրելու հարցում
15:48
Թրամփը վստահ չէ՝ Կիևին Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա տրամադրելու հարցում
ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել 21 մլն 690 հազար դրամ արժեքով հողամասի նկատմամբ. վարչապետ
15:29
ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել 21 մլն 690 հազար դրամ արժեքով հողամասի նկատմամբ. վարչապետ
Հայաստանը 6 ամսով արգելք կսահմանի տոմատի մածուկի ներմուծման վրա
15:14
Հայաստանը 6 ամսով արգելք կսահմանի տոմատի մածուկի ներմուծման վրա
Դատարանը վարույթ է ընդունել Սոֆիա Հովսեփյանի՝ Փաշինյանի դեմ հայցը
15:13
Դատարանը վարույթ է ընդունել Սոֆիա Հովսեփյանի՝ Փաշինյանի դեմ հայցը
Նարեկ Կարապետյանը մի քանի բավականին ՈՒԺԵՂ ՍՈՒՏ պնդում է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
14:50
Նարեկ Կարապետյանը մի քանի բավականին ՈՒԺԵՂ ՍՈՒՏ պնդում է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
Ամասիա համայնքին է վերադարձվել ապօրինի օտարված շուրջ 5 հա մակերեսով արոտավայր
14:37
Ամասիա համայնքին է վերադարձվել ապօրինի օտարված շուրջ 5 հա մակերեսով արոտավայր
Սինգապուրը և ՀՀ-ն բարեկամական հարաբերություններ ունեն, որոնք հիմնված են երկարատև պատմական կապերի վրա
14:27
Սինգապուրը և ՀՀ-ն բարեկամական հարաբերություններ ունեն, որոնք հիմնված են երկարատև պատմական կապերի վրա
Չանե՞նք բարեգործություն, իրա պես մարդ բռնել տա՞նք ամբողջ օրը. Նարեկ Կարապետյան
14:07
Չանե՞նք բարեգործություն, իրա պես մարդ բռնել տա՞նք ամբողջ օրը. Նարեկ Կարապետյան
ԿՀՎ-ն և «Մոսադը» որոնում են Իրանի նոր գերագույն առաջնորդին
13:58
ԿՀՎ-ն և «Մոսադը» որոնում են Իրանի նոր գերագույն առաջնորդին
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
13:43
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերին
13:32
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերին
Քննարկվել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում հայ-հնդկական համագործակցության ընթացքն ու հեռանկարները
13:14
Քննարկվել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում հայ-հնդկական համագործակցության ընթացքն ու հեռանկարները
Իրանի բանակը հայտնել է Քուվեյթում ամերիկյան ավիաբազայի թիրախավորման մասին
12:53
Իրանի բանակը հայտնել է Քուվեյթում ամերիկյան ավիաբազայի թիրախավորման մասին
Ինչո՞ւ է նոր թշնամի ստեղծում մեզ համար, թող պայմանավորվի, չի կարողանում. Նարեկ Կարապետյան
12:38
Ինչո՞ւ է նոր թշնամի ստեղծում մեզ համար, թող պայմանավորվի, չի կարողանում. Նարեկ Կարապետյան
Խաղաղության խորհուրդը պատմական համաձայնության է հասել. Թրամփ
12:17
Խաղաղության խորհուրդը պատմական համաձայնության է հասել. Թրամփ