Categories: Facebook

«Իշխանության համար հեռախոսային խոսակցությունները բացահայտելը մի օրվա գործ է». Սարհատ Պետրոսյան

 

Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նախորդ շաբաթ քաղաքաշինության կոմիտեի ղեկավարի ձերբակալման մասին, ինչպես նշել եմ, ավելացնելու բան չունեմ` խնդիրն արդեն իրավական հարթությունում է։

Բայց միևնույն ժամանակ, ԱԱԾ տարածած հաղորդագրությունից կարելի է եզրակացնել, որ մեղադրանքը նաև ենթադրում է, թե Վահագն Վերմիշյանը պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով և անձնական շահագրգռությունից ելնելով…, կաշառք ստանալու դիմաց 2019թ. ընթացքում մի շարք շինարարների կամ կառուցապատողների օգտին կատարել է գործողություններ կամ նպաստել է ցանկալի որոշումների արագ կայացմանը… Նա մտերիմի անունով հիմնել է նախագծման աշխատանքներ իրականացնող կազմակերպություն և, նյութական առավելություն ստանալու նպատակով, իրեն դիմածներին ուղղորդել է գործարքներ կատարել այդ ընկերության հետ, միջոցներ է ձեռնարկել, որ պետական և տեղական մարմինները բարենպաստ որոշումներ կայացնեն այդ հարցերով:

Փաստորեն, երկակի ստանդարտները դեռ շարունակվում են մեր իրականությունում ու Վերմիշյանին կարելի է մեղադրանք առաջադրել, իսկ մեկ այլ գրեթե նույնական իրավիճակում հայտնված չինովնիկի՝ ոչ։

Հիմա նկարագրեմ այդ իրավիճակը. փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակը համակարգում է խոշոր ներդրումային ծրագրերը, իսկ նույն փոխվարչապետի խորհրդական Ավետիք Էլոյանի եղբայրը (իմ կարծիքով հենց ինքը՝ նույն խորհրդականը) իմ ունեցած տեղեկություններով, նախագծում է այս պահին ամենախոշոր ներդրողներից մեկի՝ Վարդան Սերմաքեշի ամենախոշոր նախագիծը։ Փաստորեն, ստացվում է, որ Հայաստանի անկախության շրջանի միակ նոր քաղաքի նախագիծը վստահվել է փոխվարչապետի խորհրդականի եղբոր 2019-ի մայիսին հիմնադրած ընկերությանը, որն ի դեպ, իմ ունեցած տեղեկություններով, քաղաքներ նախագծելու ո՛չ իրավունք (արտոնագիր կամ լիցենզիա) ունի, ո՛չ էլ փորձ։

Այս ամենից հետո հիացնում է ինքնավստահությունը, որ մի հատ էլ ինձ դատի են տալիս «զրպարտելու» համար։ Իշխանության համար մի օրվա գործ է՝ բացահայտել հեռախոսային խոսակցություններն ու բոլոր կապերը, բայց երևի այլ պատճառներ կան, որոնց մասին մենք տեղյակ չենք»։

editors

Recent Posts

«Բոլոր պրոբլեմների լուծման բանալին կրթությունն է». վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արմավիրի մարզի Մյասնիկյան բնակավայրում ներկա է գտնվել «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (ՔՈԱՖ) նոր…

20 seconds ago

«Հայ կաթոլիկների համայնքը յուրահատուկ բարեկամական կամուրջ է». ԱԺ նախագահ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 30-ին ընդունել է Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս-Պատրիարք Ամենապատիվ…

16 mins ago

Կիպրոսի դեսպանը հավատարմագրեր է հանձնել ԱԳՆ-ին

Սեպտեմբերի 30-ին ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Կիպրոսի Հանրապետության նորանշանակ դեսպան Միքայել…

30 mins ago

«Վրաստանը սխալներ է թույլ տվել». Թբիլիսիի քաղաքապետ

Վրաստանը սխալներ է թույլ տվել Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ հարաբերություններում. հայտարարել է «Վրացական երազանք»…

36 mins ago

Անհնար է նաեւ ունենալ մասնակի անվտանգություն. Աթանեսյան

ՄԱԿ-ի ԳԱ 79-րդ նստաշրջանի ելույթում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Բայրամովը հակադարձել է համաձայնեցված նախաբանի եւ…

50 mins ago

Ադրբեջանցի գործարարը կարող է ՌԴ-ից վտարվել. Աթանեսյան

ՌԴ Արխանգելսկի մարզի «ադրբեջանական համայնքի ղեկավար» Թառլան Գասիմովը հայտնվել է սկանդալային իրավիճակում: Ինչպես Բաքվի լրատվամիջոցներն…

57 mins ago