Հայաստան

«Բարգավաճ Հայաստան»-ը կողմ է հակածխախոտային օրինագծին

 

ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը, ըստ էության, կողմ է հակածխախոտային օրինագծին: «Արմենպրես»ի փոխանցմամբ՝ այս մասին ԱԺ-ում նախագծի քննարկմանը հայտնեց խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

«Մենք կողմ ենք սրան: Սա նոր մշակույթ կբերի և ծխելու նկատմամբ ահագնացող ծարավը կկարողանանք սահմանափակել»,-ասաց Մելքումյանը:

Նա նշեց՝ ԵԱՏՄ շրջանակում ստանձնած պարտավորությունների պահպանման առումով առաջին ընթերցմամբ քննարկմանը ներկայացված նախագծում որոշակի հակասություն կային: «Հիմա մենք տեսանք, որ այդ խնդիրն առժամանակ լուծվել է: Մենք պայմանավորվել էինք, որ այդ կանոնակարգը պետք է մշակվի: Ավելին, փաստորեն օրենք ներկայացնողները ցանկություն են հայտնել, որ Հայաստանը նախաձեռնի ողջ ԵԱՏՄ տարածում ծխախոտի տուփը միատեսակ դարձնելու հարցը»,-ասաց պատգամավորն ու առաջարկեց դիտարկել նաև, թե Հայաստանում արտադրվող ֆիլմերում ծխելն ինչ չափով է գովազդվում: Նկատեց, որ այդ հարցը կարծես թե բաց է մնացել:

Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին օրենքի նախագծի և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է ծխելն արգելել հանրային փակ տարածքներում և հանրային սննդի բոլոր օբյեկտներում՝ անկախ այդ օբյեկտների փակ կամ բաց լինելուց: ԱԺ-ում նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է 2019-ի դեկտեմբերի 10-ին: Այդ տարբերակով առաջարկվում էր արգելել ծխախոտի օգտագործումը հանրային փակ և կիսափակ տարածքներում:

AddThis Website Tools
editors

Recent Posts

Հայաստանի և Թուրքիայի ԱԳ փոխնախարարները հանդիպել են

ՀՀ ԱԳ փոխնախարարը հանդիպում է ունեցել Թուրքիայի ԱԳ փոխնախարարի հետ։ Այդ մասին նա հայտնել է…

12 hours ago

Միրզոյանը Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարների հետ կմասնակցի պանելային քննարկման

Ապրիլի 12-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ…

13 hours ago

Օմանի Սուլթանությունում ՀՀ դեսպանություն կստեղծվի

Կառավարության որոշմամբ Օմանի Սուլթանությունում կստեղծվի ՀՀ դեսպանություն, նստավայրը՝ Մասկատ: Ըստ Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված նախագծի…

13 hours ago

Ստամբուլում շարունակվում են զանգվածային ցույցերը

Մարտի 19-ին Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի կալանավորումից հետո Թուրքիայում հակակառավարական ակցիաները չեն դադարում: Ստամբուլում զանգվածային…

13 hours ago

2024թ.-ին Զինված ուժերում արձանագրվել է մահացության 40 դեպք

2024 թվականին Զինված ուժերում արձանագրվել է մահացության 40 դեպք, այս մասին զեկույց է պատրաստել ՀՔԱ…

13 hours ago

ՔԿ նախագահի տեղակալն ընդունել է ԵՄ փորձագիտական առաքելությանը

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանն այսօր ընդունել է Եվրոպական միության հետ մուտքի արտոնագրերի…

14 hours ago