Վերջին օրերին բանակում արձանագրված զոհերի թիվն իսկապես խիստ մտահոգիչ է, եւ համապատասխան կառույցներն, անկասկած, պիտի լրջորեն ուսումնասիրեն իրավիճակն ու ոչ միայն բացահայտեն մեղավորներին, այլեւ կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկեն: Բայց մտահոգիչ են նաեւ այդ ողբերգական մահերի ներքաղաքական շահարկումները եւ իշխանությունների հասցեին հնչող այն մեղադրանքները, թե «դուք պարծենում եք, որ զինվորների ծառայության պայմանները բարելավել եք, բայց զոհերի թիվն աճում է», «այդ հարցերը թողած՝ ընկել եք Սահմանադրական դատարանի ետեւից», եւ այլն: Ընդ որում՝ անհասկանալի քննադատության արժանացավ նաեւ վարչապետի այն պնդումը, որ բանակում տիրող այս վիճակի պատճառներից մեկն էլ քրեական ենթամշակույթն է:
Փորձենք հասկանալ, թե ինչի մասին է խոսքը: Բանակում, այո, զինվորների ներանձնային հարաբերություններում նաեւ քրեական ենթամշակույթի տարրեր կան ու միշտ են եղել: Եվ դա զինվորների ծառայության պայմանների հետ առանձնապես կապ չունի: Եթե, օրինակ, զինվորները հիմնականում խաշած ցորենով սնվեին (նախկինում հենց այդպես էր), «լավ տղերքը» կպահանջեին, որ իրենց բաժինը շատ լինի, իսկ եթե զինվորներին ամեն օր կերակրեն, ասենք, անանասով ու պեկինյան բադով, միեւնույն է՝ «լավ տղերքը» կանոններ կսահմանեն, որ, օրինակ, անանասի վերեւի հատվածը կամ բադի ձախ թեւն ուտելը «զապադլո յա», ու այդ թեմայով «ռազբորկաների» (այդ թվում՝ նաեւ ողբերգական ելքով) պակաս չի լինի: Պարզ ասած՝ հարցը հետեւյալն է. քրեական ենթամշակույթը ենթադրում է, որ օրենքներն ու կանոնները «սովորական մարդկանց» համար են, բայց կան նաեւ արտոնյալներ, որոնց վրա ոչ միայն այդ կանոնները չեն տարածվում, այլեւ իրենք սեփական կանոններն են սահմանում եւ դրանք պարտադրում «սովորական մարդկանց»: Ընդ որում՝ շատերի մոտ այս աշխարհընկալումը ձեւավորվում է բանակ զորակոչվելուց շատ ավելի առաջ: Երեւանի կենտրոնի «էլիտար» դպրոցների աշակերտները տեսնում են, չէ՞, որ իրենց դպրոցից տուն տանող շքեղ ջիպերը կանգնում են երկրորդ-երրորդ շարքերում, ու իրենք ոչ միայն դրանից հաճույք են ստանում, այլեւ ծաղրում են նրանց, ում ծնողները գալիս են «օպելներով» կամ «ֆոլկսվագեններով»: Ու բանակ գնալով՝ նրանք արդեն գիտեն, որ օրենքի առջեւ ոչ բոլորն են հավասար, եւ ամեն մեկը ձգտում է իրեն վեր դնել ընդհանուր կանոններից: Փողով, «գողականով» թե «գողականներին» փողով «գրեֆ անելով»՝ էական չէ: Սպայակազմն էլ երբեմն կամ չի կարողանում սրա դեմն առնել, կամ մատների արանքով է նայում, որովհետեւ նախ՝ զինվորներին վերահսկելն այդպես ավելի հեշտ է, երկրորդ՝ երբեմն այդ «գրեֆից» իրենց էլ է բաժին հասնում: Էլ չենք խոսում այն մասին, որ որոշ դեպքերում սպաներին ձեռնտու է, որ «գործ տալը» համարվի «զապադլո», որովհետեւ այդպիսով իրենց չարաշահումների մասին բոլորը կլռեն:
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուրում:
Իրանը ոչ մի դեպքում չի ստեղծի իր միջուկային զենքը, քանի որ երկրի ղեկավարությունը նման գործունեության…
«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կառչել մեզ հասանելի միակ «բնական ռեսուրսից»3-րդ հանրապետությունը…
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր ընդունել է Մոսկվայում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններին՝ քննարկելով Եվրասիական տարածաշրջանում…
Բաքվի զինվորական դատարանում այսօր շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գործով շինծու դատավարությունը։ Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝…
Ուկրաինական ծագմամբ ամերիկացի կոնգրեսական Վիկտորիա Սպորտուն կոչ է արել Կիևին հրաժարվել տարածքի նկատմամբ հավակնություններից և…
Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը Տաշքենդում հանդիպել է Ճապոնիայի…