Հայաստան
17.02.2020

Հաստատվել է Վաչագան Ղազարյանի և նրա կնոջ հանցավոր արարքների կատարումը. ՀՔԾ

Հաստատվել է Վաչագան Ղազարյանի և նրա կնոջ հանցավոր արարքների կատարումը. ՀՔԾ

 

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում Վաչագան Ղազարյանի և նրա կնոջ` Ռուզաննա Բեգլարյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով և նշանակված համալիր հարկային ստուգումներով հաստատվել է, որ նշված անձինք կազմակերպել են իրենց հետ որևէ կերպ առնչություն ունեցող 7 ՍՊԸ-ների կողմից խոշոր և առանձնապես խոշոր չափերով հարկերի չվճարումը, որոնց կատարմանը ներգրավել են տարբեր անձանց: Այդ մասին  irakanum.am-ին հայտնեց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը:

«Այսինքն` հիմնավորվել է Վաչագան Ղազարյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 38-205-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, իսկ Ռ. Բեգլարյանի կողմից` 38-205-րդ հոդվածի 2-րդ և 205-րդ հոդվածի 1-ին մասերով նախատեսված հանցավոր արարքների կատարումը, ինչպես նաև 6 այլ անձանց կողմից նշված հոդվածներով հանցավոր արարքների կատարման հանգամանքը:

Նախաքննության ընթացքում Վ. Ղազարյանն ու Ռ. Բեգլարյանը պետական բյուջե են փոխանցել չվճարված հարկերի գումարն ամբողջությամբ` ընդհանուր 2,837 մլրդ ՀՀ դրամ` այդպիսով ամբողջությամբ հատուցելով հանցագործությամբ պետությանը պատճառված վնասը:

Նկատի ունենալով, որ ՀՀ քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` նույն օրենսգրքի 205-րդ հոդվածով նախատեսված արարքները կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նա հատուցում է հանցագործությամբ պատճառված վնասը և հաշվարկված տույժերն ու տուգանքները, ինչը օրենքի իմպերատիվ պահանջ է, ուստի օրենքով սահմանված կարգով քննիչի կողմից որոշում է կայացվել Վ. Ղազարյանին, Ռ. Բեգլարյանին և մյուսներին քրեական պատասխանատվությունից ազատելու և նրանց վերաբերյալ քրեական գործով վարույթը կարճելու մասին»,- հայտնել են ՀՔԾ-ից:

Լրահոս
Ադրբեջանի ՊՆ կրկին ապատեղեկատվություն է տարածել
21:16
Ադրբեջանի ՊՆ կրկին ապատեղեկատվություն է տարածել
Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱԶԲ Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր տնօրենին
19:42
Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱԶԲ Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր տնօրենին
Թրամփն ու Պուտինը բանակցություններ են վարում
19:18
Թրամփն ու Պուտինը բանակցություններ են վարում
Սփյուռքի 298 կրթական հաստատությունների տրամադրվել է 31 հազար դասագիրք
19:02
Սփյուռքի 298 կրթական հաստատությունների տրամադրվել է 31 հազար դասագիրք
ՀՀ դեսպանը հանդիպել է ԻԻՀ արդարադատության նախարարի հետ
18:47
ՀՀ դեսպանը հանդիպել է ԻԻՀ արդարադատության նախարարի հետ
Ստեփանավանում հրշեջ-փրկարարական նոր կայան է բացվել
18:28
Ստեփանավանում հրշեջ-փրկարարական նոր կայան է բացվել
Զելենսկին Ուկրաինան տանում է դեպի բռնապետություն. Պորոշենկո
18:10
Զելենսկին Ուկրաինան տանում է դեպի բռնապետություն. Պորոշենկո
Բրիտանիայի ԱԳ նախարարը ողջունել է Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղության բանակցությունների ավարտը
17:55
Բրիտանիայի ԱԳ նախարարը ողջունել է Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղության բանակցությունների ավարտը
Արթուր Դավթյանը և Վահագն Դավթյանը Թուրքիայում կմասնակցեն Աշխարհի գավաթի երրորդ փուլին
17:31
Արթուր Դավթյանը և Վահագն Դավթյանը Թուրքիայում կմասնակցեն Աշխարհի գավաթի երրորդ փուլին
2024 թվականին լիցենզավորվել է 87 մասնավոր նախակրթարան
17:13
2024 թվականին լիցենզավորվել է 87 մասնավոր նախակրթարան
Եռակողմ աշխատանքային խումբը չի փակվել. Օվերչուկ
17:05
Եռակողմ աշխատանքային խումբը չի փակվել. Օվերչուկ
Պուտինը պնդում է Ուկրաինային բոլոր մատակարարումները դադարեցվեն
16:44
Պուտինը պնդում է Ուկրաինային բոլոր մատակարարումները դադարեցվեն
ՔԿ նախագահը ընդունել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանին
16:26
ՔԿ նախագահը ընդունել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանին
Ադրբեջանը մերժում է Հայաստանի առաջարկը
16:21
Ադրբեջանը մերժում է Հայաստանի առաջարկը
Ժամանակակից աշխարհում ամենապահանջված ապրանքը տվյալն է. վարչապետ
15:58
Ժամանակակից աշխարհում ամենապահանջված ապրանքը տվյալն է. վարչապետ