Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզները ծավալուն օպերատիվ միջոցառումների շնորհիվ ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տվյալներ ստացան, որոնց իրացման արդյունքում բաժին բերման ենթարկվեց Երևանի բնակիչ, 17-ամյա մի երիտասարդ։ Այս մասին հայտնում են Ոստիկանությունից:
Նրա խուզարկությամբ սփայս հայտնաբերվեց։
Նրա մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվեցին մարիխուանայի նմանվող զանգվածներ ու սփայսով լցված կաթուցիչներ։ Քրեական հետախույզների հաջորդ քայլը պարզելն էր, թե բերման ենթարկվածն ումից է թմրամիջոցը ձեռք բերել։ Հետևողական միջոցառումների արդյունքում բացահայտվեց նաև ապօրինի թմրաշրջանառության շղթայի, այսպես ասած՝ հաջորդ օղակը։
Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման ենթարկվեց Երևանի բնակիչ, 51-ամյա մի կին։ Բայց սա էլ ամբողջը չէր:
Հայտնաբերվեցին հոգեներգործուն դեղահաբ, յուրահատուկ հոտով կանաչավուն զանգված ու ինքնաձիգի փամփուշտ։ Հարուցված քրեական գործի շրջանակներում խուզարկություն կատարվեց նրա բնակարանում։ Հայտնաբերվեցին ներարկիչներ, էլեկտրական կշեռք, սփայսի նմանվող զանգվածով փաթեթներ, հոգեներգործուն դեղահաբ և այլն։
Բերման ենթարկվածները ձերբակալվել են։ Նրանց մեղադրանք է առաջադրվել։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։
Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն այս տարվա հունվարին, 2024թ․ նույն ամսվա համեմատ․ աճել է 7.1%–ով. այս…
Փետրվարի 25-ի ցերեկը, 28-ին, մարտի 1-ի գիշերը, 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի…
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 25-ին ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս…
ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) ղեկավար, ձեռնարկատեր Իլոն Մասկը, ի պատասխան հազարավոր կանադացիների, որոնք ստորագրել…
Ռուսաստանը Ուկրաինայի պետականության պահպանման դեմ ոչինչ չունի, բայց Ուկրաինան չպետք է օգտագործվի որպես թշնամական հենակետ՝…
ԵՄ-ն Ուկրաինայից բնական ռեսուրսներ չի պահանջի որպես տրամադրված օգնության փոխհատուցում։ Այս մասին հայտարարել է Եվրոպական…