Երևանի քաղաքապետարանի մամլո խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Վարչապետ Փաշինյանն այսօր կառավարությունում խոսեց նախկին բարձրաստիճան պաշտոնյաների առանձնատների մասին, որոնց մի մասը անօրինական է, այսինքն, կառուցվել է առանց շինթույլտվության:
Պատկերացրեք՝ մարդիկ, որոնք տասնյակ տարիներով պետական պաշտոնյա են եղել ու դեռ մեծ հարցականի տակ է նրանց եկամուտների օրինականության հարցը, նաեւ էդ կասկածելի եկամուտներով դղյակներ են կառուցել` զավթելով համայնքային հողը եւ/կամ առանձնատուն կառուցելով առանց թույլտվության: Դա նշանակում է նաեւ, որ նրանք գույքահարկ չեն վճարել համայնքին, որ խուսափել են այլեւայլ պետական տուրքերից: Դա մեծ հաշվով նշանակում է, որ նրանք խորապես արհամարհել են ոչ միայն ֆորմալ օրինականության պահանջը, այլեւ համայնքի ու երկրի շահերը: Ու էդ աշխարհայացքն ունեցող մարդիկ ամենաբարձր պաշտոններն են զբաղեցրել երկրում տարիներ շարունակ:
Բայց սա դեռ ամենը չէ. նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքը, օրինակ, համայնքային հողի վրա ինքնակամ կառույցը օրինականացնելու համար դիմել էր քաղաքապետարան եւ իր համար դրական պատասխան չստանալով՝ փորձել էր դատարանով պարտավորեցնել քաղաքապետարանին՝ օրինականացնել կառույցը:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել։ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 16-ին՝ ժամը…
Եմենի «Անսար Ալլահ» շարժման հութիները պատրաստ են բանակցություններ սկսել ԱՄՆ վարչակազմի հետ խաղաղության հասնելու համար,…
ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանի գրառումը․ Եվ այսպես, Հայաստանը տեղաբաշխել է 750 մլն ԱՄՆ դոլարի եվրապարտատոմսեր:…
Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղայիի հետ: Այդ մասին…
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը կկազմակերպվի, հենց նման անհրաժեշտությություն լինի։…
Հայաստանը ներկայացնող շախմատիստները մեկնարկեցին ելույթները Եվրոպայի անհատական առաջնությունում: Մրցաշարի անդրանիկ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ են…