| Առավոտ |
Հարցազրույց հայտնի հեռուստահաղորդավար Գոռ Հարությունյանի հետ
– Ինչո՞ւ որոշեցիր սկիզբ դնել «Շնչիր» մոտիվացիոն նախագծին եւ ո՞րն է նրա նպատակը:
– «Շնչիր»-ի մտահղացումը ունեցել եմ մոտ տասը տարի առաջ, սակայն հասկանում էի, որ նմանօրինակ բան սկսելու համար կյանքի բազմաբնույթ փորձառություն է պետք։ Անհրաժեշտ քանակությամբ կուտակումից եւ մասնագիտանալուց հետո հիմա եկել է ժամանակը կիսվելու։ «Շնչիրը» թե դասաժամանցների շարք է, թե աուդիո ու տեսաձայնագրություններ են, թե գրքեր ու էլի մտքեր կան, որոնք դեռ մշակվում են։ «Շնչիրի» նպատակն է հուշել ու հիշեցնել, թե ինչպես կարելի է կյանքը թեթեւացնել ու վայելել մեր ունեցած միջոցներով։ Դասաժամանցների անցկացման հետ կապված մանրամասներ կարող եք գտնել «Շնչիրի» ֆեյսբուքյան էջում։
– Նույն էջում ես տեսահոլովակներ դիտեցի, որտեղ քո ձայնով մոտիվացիոն տեքստեր են հնչում։
– Այո, դա այս նախագծի աուդիոմասն է, որն անվանել ենք Enjoy Life։ Առաջին թրեքը կոչվում է «Շնչիր», եռալեզու է ու այն զրույց է բաների մասին, որոնք հայտնի ճշմարտություններ են, բայց հաճախ կամ մոռացվում են, կամ մնում են չասված ու հետո, տարիներ անց հասկանում ես, որ լավ կլիներ մեկն ու մեկը քեզ հիշեցներ դրանց մասին։ Տվյալ դեպքում այդ մեկը այս նախագիծն է։ Enjoy Life-ը կթողարկվի մարտին։
***
Վերջիվերջո շատ ճանապարհորդելու արդյունքում կրկին համոզվում ես` անկախ իրենց բնակության վայրից ու տեղից, մարդկանց պահանջմունքներն անփոփոխ են ու կյանքը վայելել ստացվում է միայն նրանց մոտ, ովքեր չեն սեւեռվում նյութականի վրա ու գիտակցում են, թե ինչ անսահման հնարավորություններ ունեն աշխարհի գեղեցկությունը նկատելու համար։
Ամբողջական հարցազրույցը կարող եք կարդալ այս հասցեով՝ aravot.am
Հոկտեմբերի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում…
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը 2025 թվականի սեպտեմբերի 12-ին՝ իր հայ…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Քննչական կոմիտեի ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին: Վարչապետը շնորհավորել…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 8-ին և 9-ին աշխատանքային այցով կգտնվի Բելգիայի Թագավորությունում՝ Բրյուսելում. հայտնում է…
«Ալ-Նասրի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դարձել է ֆուտբոլի պատմության մեջ առաջին միլիարդատերը։ Այս մասին հաղորդում…
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ անօդաչու թռչող սարքերի վերջին ներխուժումները…