Categories: Հայաստան

«Հոգեբույժի՝ իմ նկատմամբ հսկողությունը հաշվեհարդար է» | Առավոտ

 

«Երկու տարի երկու ամիս միանգամայն անհիմն, չհիմնավորված ես պառկել եմ «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում: Ես շրջապատի համար վտանգ ներկայացնող հոգեկան հիվանդությամբ չեմ տառապել, եւ փակ լինելով, ըստ էության, այդ կենտրոնը իրենից ներկայացնում է պատժիչ հիմնարկ: Ես երբեք չեմ տվել իմ համաձայնությունը բժշկական միջամտության համար»,-վերաքննիչ դատարանում օրերս ավարտված իր գործով ասաց Աստղիկ Խ.-ն:

«Ավան հոգեկան առողջության կենտրոնի» դեմ վերաքննիչ բողոքը մերժվեց, եւ կենտրոնը ըստ էության հաղթեց երկրորդ դատական ատյանում:

«Քրեական օրենքով արգելված արարք կատարած» Աստղիկ Խ.-ի նկատմամբ նշանակված հոգեբույժի մոտ արտահիվանդանոցային հսկողությունը եւ հարկադիր բուժումն ընդհանուր տիպի հոգեբուժական բաժանմունքում հարկադիր բուժմամբ փոխարինելու մասին նրանց պահանջը կկատարվի, եթե ինչպես «Առավոտին» տեղեկացրած Աստղիկ Խ.-ի վճռաբեկ բողոքը չբավարարվի:

Անցյալ տարվա փետրվարից սկսվել են այս միջնորդության հետ կապված դատական գործընթացները: «Վտանգավոր» հիվանդի գործով ամիսներ շարունակ հոգեկան առողջության կենտրոնի ներկայացուցիչները չեն գալիս դատարան, օրինական ներկայացուցիչը:

Վերաքննիչ դատարանին Աստղիկը ներկայացրեց առողջապահության նախարարին գրած իր նամակը, միայն ձեռագիրն ու գրագետ շարադրանքը բավարար էին ավելի ուշադիր եւ նրբանկատ գտնվել «հիվանդի» նկատմամբ, անգամ դատարանն է զարմացել: Աստղիկ Խ.-ն դատարանին հայտնել էր, որ իր նկատմամբ ամենը սկսվել է այն ժամանակվանից, երբ իրեն աշխատանքից ազատել էին, եւ նա միայնակ սկսել է ՀՀ նախագահի նստավայրի դիմաց իր բողոքն արտահայտել:

Աստղիկը իր նամակում նախարարին տեղեկացրել է, որ հիվանդ չէ, անմեղսունակ չէ, եւ կամավոր չի շարունակի բուժումը: Դատարանին ներկայացրած միջնորդության մեջ հոգեկան առողջության կենտրոնը նշել է, որ Աստղիկ Խ.-ն չի հաճախում տեղամասային հոգեբույժի մոտ, չի ստանում դեղորայք, քանի որ իրեն չի համարում հոգեկան հիվանդ: Դատարանում էլ նա հայտնեց, որ դեղեր չի ընդունել այնտեղ գտնվելով, չի ընդունի, ինչին, երբ կին դատավորը հարցրեց՝ ինչպես, Աստղիկ Խ.-ն ասաց. «Երբ իմ փոխարեն լինեք, դուք էլ կիմանաք՝ ինչպես»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ aravot.am

editors

Recent Posts

Վերակառուցումից հետո Մեղրիի անցակետի թողունակությունը մի քանի անգամ կավելանա․ ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանն ապրիլի 12-ին Մեղրիի սահմանային անցակետում դիմավորել է վարչապետ Նիկոլ…

12 hours ago

Երկրաշարժ Թուրքիայում

Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի հաղորդմամբ Թուրքիայի արևելքում՝ Վան քաղաքից 29 կմ հեռավորության վրա տեղի է…

13 hours ago

Արթուր Դավթյանը՝ բրոնզե մեդալակիր

Արթուր Դավթյանը բրոնզե մեդալ է նվաճել Խորվաթիայում անցկացվող սպորտային մարմնամարզության Աշխարհի գավաթի չորրորդ փուլում: Այդ…

15 hours ago

ՌԴ և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև բանակցություններ կանցկացվեն Անկարայում

Սև ծովում նավարկության անվտանգության վերաբերյալ Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև բանակցություններ կանցկացվեն ապրիլի 15-16-ը Անկարայում,…

16 hours ago

Ռուբեն Վարդանյանն ուղերձներ է փոխանցել

Ադրբեջանում ապօրինի պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հեռախոսազանգերի, նամակների միջոցով ընտանիքին է փոխանցել յոթ…

17 hours ago

Սպասվում է անձրև ու ամպրոպ, լեռնային շրւաններում՝ ձյուն

Ապրիլի 13-ի ցերեկը, 17-ի գիշերը, հանրապետության առանձին շրջաններում, 14-16-ին շրջանների մեծ մասում օրվա ընթացքում սպասվում…

18 hours ago