Հայաստան

Երևանի ավագանու՝ շուրջ 11 ժամ տևած նիստում կարևոր որոշումներ կայացվեցին

 

Հունիսի 24-ին կայացած հերթական նիստում Երևանի ավագանին հավանություն տվեց Երևանում շրջիկ առևտրի կարգավորումների վերաբերյալ որոշման նախագծին: Մասնավորապես, ավագանու որոշմամբ սահմանվել են շրջիկ առևտրի  կետերին ներկայացվող պահանջները, պայմանները, շրջիկ առևտրի իրականացման  թույլատրելի վայրերը, դրանց տրամադրման (հատկացման) կարգը, ժամկետները,  գործունեության իրականացման ժամերը, ինչպես նաև վաճառվող  ապրանքների կամ մատուցվող ծառայությունների չթույլատրվող տեսակները, հատուկ տարածք տեղափոխելու կանոնները և այլն: Կարգավորումներն ուժի մեջ կմտնեն 2021 թվականի հունվարի 1-ից:

Հաշվի առնելով ՀՀ-ում COVID-19 նոր կորոնավիրուսային հիվանդության տարածման դեպքերը և վերջինով պայմանավորված տնտեսական գործունեությունների արգելքը, անհրաժեշտություն է առաջացել թեթևացնելու Երևանի վարչական տարածքում հանրային սննդի կազմակերպման և իրացման գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների ֆինանսական բեռը: Երևանի ավագանին 60 միլիոն դրամի չափով տեղական տուրքի արտոնություն սահմանեց մոտ 2000 տնտեսվարողների համար։

Ավագանու մեկ այլ որոշմամբ կթեթևացվեն Երևանում բնակվող խոցելի ընտանիքների առջև ծառացած սոցիալական խնդիրները։ Համավարակի բացասական սոցիալ-տնտեսական հետևանքները հաշվի առնելով` ՀՀ-ում բնակվող միակողմանի ծնողազուրկ երեխաները, ներքին տեղահանված անձինք, փախստականների կարգավիճակ ունեցող անձանց երեխաները և ՀՀ-ում ապաստան հայցող անձանց երեխաները Երևանի ենթակայության մանկապարտեզներից կօգտվեն անվճար, իսկ արտադպրոցական հաստատություններում, երաժշտական և արվեստի դպրոցներում՝ զեղչով։

Ավագանին հավանություն տվեց նաև Երևանի քաղաքապետին կից հասարակական  կարգով գործող սոցիալական աջակցության տրամադրման խորհրդի կազմավորման  և գործունեության կարգն ու լիազորությունները սահմանելու որոշման նախագծին: Խորհրդի գործունեության նպատակն է մայրաքաղաքի սոցիալապես խոցելի անդամների աջակցությունը, ուսանողների ուսման մասնակի վճարումը: Քաղաքապետին կից խորհուրդը կաշխատի նաև Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների, մարտական գործողությունների կամ ՀՀ զինված ուժերում, ինչպես նաև Արցախի ՊԲ-ում ծառայության իրականացման ժամանակ զոհված կամ հաշմանդամություն ստացածների ընտանիքների սոցիալական պայմանների բարելավման ուղղությամբ:

Երևանում ներդրվում է սոցիալական պաշտպանության նոր համակարգ: Ավագանու նիստում այսօր առաջին փուլով ներկայացվեց կառուցվածքային փոփոխությունը: Սոցիալական ապահովության վարչության ու Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի փոխարեն Երեխայի և սոցիալական պաշտպանության վարչություն կձևավորվի, որն էլ վարչական շրջանների նորաստեղծ՝ երեխայի, սոցիալական պաշտպանության և առողջապահության բաժինների հետ համատեղ ոլորտային ծրագրեր կիրականացնի մայրաքաղաքում: Նախաձեռնության նպատակը Երևանում երեխաների և սոցիալական պաշտպանության ոլորտներում համակարգի բարեփոխումներին աջակցելն է: Նոր համակարգով առաջարկվում են գործուն մեխանիզմներ՝ ուղղված քաղաքային կառավարման կառուցվածքային փոփոխություններին, տեղական մակարդակում նշված համակարգի արդյունավետ բարելավմանը, բազմակողմանի համագործակցությանը, ինչպես նաև՝ համայնքային սոցիալական աշխատողի ինստիտուտի կայացմանը:

Երևանի ավագանու հինգերորդ նստաշրջանի առաջին հերթական նիստը կգումարվի սեպտեմբերի 8-ին:

editors

Recent Posts

Իրանը բալիստիկ հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ

Իրանը բալիստիկ հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Իսրայելի բանակը պաշտոնապես հաստատել է հրթիռների արձակման փաստը և…

9 hours ago

Հայաստանում 14 հազար 632 բուժառու պայքարում է կրծքագեղձի քաղցկեղի դեմ

Ամբողջ աշխարհում հոկտեմբերը նշվում է` որպես կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման ամիս: Նպատակն է բարձրացնել հանրության տեղեկացվածությունը…

11 hours ago

Ազդարարման դեպքերի քանակն աճել է 10 անգամ

Ազդարարման համապետական արշավի շրջանակներում՝ ավելի քան 300 ՏԻՄ ներկայացուցիչների հետ անցկացվել են իրազեկման միջոցառումներ ՀՀ…

11 hours ago

Անդրեասյանը հանդիպել է «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակիցներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել է 2024-2025 թթ. «Սփյուռքի…

11 hours ago

Բարձր է գնահատվել Իրանի դիրքորոշումը` Հայաստանի տարածքային ամբողջականության և սահմանների անքակտելիության վերաբերյալ

Հայաստանի համար Իրանը եղել եւ մնում է առանձնահատուկ գործընկեր, որն իր հավասարակշռված քաղաքականությամբ նպաստում է…

11 hours ago

Զրահաբաճկոնների գնումը պայմանավորված է ՔԿ-ի զինվորական քննչական գլխավոր վարչության գործունեության առանձնահատկություններով. Գոռ Աբրահամյան

Առանձին լրատվամիջոցներ, առանց հարկ համարելու իրավասու մարմնից՝ ՀՀ քննչական կոմիտեից, անհրաժեշտ ճշտումներ կատարելու, ՀՀ քննչական…

12 hours ago