Հայաստան
26.06.2020

«Չեմ պատրաստվում ուժով մնալ այստեղ». Ալվինա Գյուլումյան

«Չեմ պատրաստվում ուժով մնալ այստեղ». Ալվինա Գյուլումյան

 

armtimes.com

Մենք պատկան մարմիններից ակնկալում ենք համապատասխան ձեւակերպված փաստաթուղթ, որը կվերաբերվի մեզանից յուրաքանչյուրին: Սահմանադրական դատարանի մոտ հավաքված լրագրողների հետ զրույցում ասաց Սահմանադրական դատարանի փոխնախագահ Ալվինա Գյուլումյանը, որի լիազրություններն այսօր ուժի մեջ մտած Սահմանադրական փոփոխություններով դադարում են:

Անդրադառնալով վարչապետի հայտարարությանը, թե իր եւ եւս 2 դատավորների պաշտոնավարումը դադարում է, Գյուլումյանը նշեց, որ որեւէ հայտարարություն, ինչ մակարդակով էլ դա արվի, իրավական ուժ չունի:

Գյուլումյանը պնդում է, որ Սահմանադրական փոփոխություններն իրեն չեն վերաբերում, քանի որ ինքը պաշտոնավարել է 12 տարուց քիչ:

Նկատառմանը, թե փոփոխություններում նշված է, որ ընդհանուր տեւողությունն է հաշվվում, Գյուլումյանը նկատեց, թե ընդհանուր տեւողություն արտահայտությունը վերաբերում է Սահմանադրության փոփոխություններից առաջ եւ հետո ընկած ժամկետներին: Եվ եթե ուզումէին, որ իրեն եւս վերաբերվեր, պետք է գրեին՝ բոլոր ժամանակներում պաշտոնավարած արտահայտությունը:

«Ես ինչո՞ւ էի երկրորդ անգամ երդվում, հենա կասեին ՍԴ անդամ եղել ես, արի աշխատի: Ես երդվել եւ ստանձնել եմ պաշտոնը 2014-ի հոկտեմբերի 23-ին»,- պնդեց Գյուլումյանը՝ շարունակելով.

«Օրենքում բերված այն եզրույթը՝ ընդհանուր տեւողություն, վերաբդերում է սահմանադրական փոփոխություններից առաջ եւ հետո, բայց ոչ երբեք մեկ ժամկետ առաջ, որը եղել է շուրջ 17 տարի առաջ: Հիմա թող կենսագրությունս պեղեն, կարող է դպրոցում էլ եմ եղել ՍԴ անդամ, էդ էլ գումարեն՝ ասեն  մի բան էլ ավել ես եղել»,- սարկազմով պատասխանեց ՍԴ արդեն նախկին փոխնախագահը:

Օրերս ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, ներկայումս ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը այս մասին խոսելիս ասաց, որ երբ որ Գյուլումյանին դատավորի հավելավճար ստանալու համար պետք էր ապացուցել, որ իր աշխատանքը անընդհատ է եղել, նա այդպես էր անում, իսկ հիմա, երբ որ պետք է նրա աշխատանքի ընդհանուր տեւողությունը չգերազանցի 12 տարին, նա պնդում է, որ իր պաշտոնավարման երկրորդ շրջանը միայն պետք է հաշվել:

Այս կապակցությամբ Գյուլումյանն ասաց.

«Գիտեք ինչ, ես ինձ համարել եմ դատավոր, իհարկե, որովհետեւ դատավորի ստաժի հավելավճարը ոչ միայն սահմանադրական դատարանի դատավորի համար է, այլ ցանկացած ատյանում դատավոր աշխատելու համար: Իմ բերած փաստարկը վերաբերել է նրան, որ ես ՄԻԵԴ-ում նույնպես եղել եմ դատավոր եւ հետեւաբար պետք է շարունակվի: Այս հարցում դիտավորյալ թյուրըմբռնում կա, եւ նա ով այդ մասին հայտարարել է, շատ լավ գիտի, որ ես վկայակոչել եմ նոր Դատական օրենսգիրքը, որտեղ ամրագրվում է, որ Հայաստանի մասնակցությամբ միջազգային դատարանում պաշտոնավարումը (ՄԻԵԴ-ում իմ պաշտոնավարումը ) նույնպես համարվում է դատավորի փորձ»:

ՍԴ նախկին դատավորը պնդեց՝ քանի որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը արձակուրդում է, ինքը ՍԴ-ում օրենքի ուժով փոխարինելու է նրան:

Թե ինչու են արձակուրդ վերցրել Հրայր Թովմասյանն ու ՍԴ անդամ Արեւիկ Պետրոսյանը՝ Գյուլումյանը վստահեցրեց՝ տեղյակ չէ:

«Իրենց հերթական արձակուրդի ժամանակն էր, գնացին, ես ինչ իմանամ»,- ասաց նա:

Արդյոք չի՞ պատրաստվում հրաժարվել պաշտոնից, լքել աշխատասենյակը՝ Գյուլումյանն ասաց, որ -դատարանի շենքից հեռանալը խնդիր չի համարում, վերջին շրջանում հիմնականում հեռավար են աշխատել:

Ինչ վերաբերում է պաշտոնից հեռանալուն.

«Սա դատարան է եւ ընդ որում կոլեգիալ մարմին, եւ եթե կգտնենք, որ ես պետք է այդտեղ չլինեմ, նույնիսկ դատարանն էլ թույլ չի տա ինձ այդ նիստերին մասնակցել, ես դա ուժով չեմ պատարաստվում անել, ես կպայքարեմ իմ իրավունքների համար իրավական ճանապարհով»,- հայտարարեց նա՝ հավելելով, թե ՄԻԵԴ է դիմելու:

Ընդ որում Գյուլումյանը հիշեցրեց Ուկրաինական սցենարի մասին.

«Ուկրաինայում հայտնի իրադարձություններից հետո նույնպես այս կարգով հեռացրին, ձեւավորեցին իրենց սրտի ՍԴ-ն, հետո Ուկրաինայում ընտրվեց նոր նախագահ, որը առավել հեղափոխական էր, քան Պորոշենկոն էր ժամանակին, բայց նա գտավ, որ ՍԴ այն անդամների իրավունքները խախտվել են, վերականգնեց նրանց աշխատանքի, հեռացնելով մյուսներին»:

Այստեղ նույնը սպասվո՞ւմ է, հետաքրքրվեց լրագրողներից մեկը.

«Չեմ կասկածում»,- արձագանքեց նա:

Հիշեցնենք, որ ՍԴ անդամները հայտարարություն էին տարածել՝ պնդելով, որ Սահմանադրության փոփոխությունները պետք է ուժի մեջ մտնեն միայն «Սահմանադարական դատարանի մասին» սահմանադրական օրենքի փոփոխությունից հետո:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Լրահոս
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
14:37
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
14:18
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան