1961թ.-ի հուլիսի 1-ին է ծնվել ՈՒելսի Արքայադուստր Դիանան, ով 1981-1996 թթ. եղել է Արքայազն Չարլզի կինը։ Նա մահացել է ավտովթարից՝ 1997թ.-ի օգոստոսի 31-ին ` 36 տարեկան հասակում։
Ձեզ ենք ներկայացնում Լեդի Դիի լավագույն մեջբերումներից.
Ես սիրում եմ լինել հոգով ազատ: Շատերին դա դուր չի գալիս, բայց այդպիսինն եմ ես։
Երբ երջանիկ ես, կարող ես շատ բաներ ներել։
Ես օրենքներով չեմ ապրում: Ես ուղղորդվում եմ սրտի թելադրանքով, այլ ոչ թե գլխի:
Եթե գտել եք այս աշխարհում մեկին, ում սիրում եք ամբողջ էությամբ, ուրեմն ամուր կառչեք այդ սիրուց:
Այս դարի մեծագույն հիվանդությունը այն է, որ մարդիկ շատ շուտ են վիրավորվում:
Ոչինչ այնքան երջանկություն չի պատճառում ինձ, որքան օգնել հասարակության ամենախոցելի խավին: Դա իմ կյանքի նպատակն է և իմ կյանքի կարևորագույն մասը՝ ճակատագիր, որպես այդպիսին: Նրանք, ովքեր դժվար իրավիճակում են, կարող են զանգահարել ինձ: Ես վազելով կգամ, որտեղ էլ որ նրանք լինեն։
Եթե տղամարդիկ կարողանային ծննդաբերել, նրանցից և ոչ ոք մեկ երեխայից ավել երեխա չէր ունենա։
Ես կցանկանայի լինել ձեր սրտերի թագուհին, սակայն չեմ պատկերացնում ինձ որպես այս երկրի թագուհի:

















