2022 թվականին նախատեսված «Ֆլեշ» ֆիլմում ըստ սցենարի պետք է հայտնվի նաև տարեց Բրյուս Ուեյնը։ Իսկ թե ով կմարմնավորի Բեթմենին, դեռևս պարզ չէ։
Խոսակցություններ են շրջանառվում, որ դերասան Մայքլ Քիթոնի հետ բանակցությունները բավական բարդ են ընթանում, ինչի պատճառով նրա դերը հնարավոր է տրվի Քրիստիան Բեյլին։ Վերջինիս Warner ընկերությունը առայժմ պաշտոնապես առաջարկ չի ներկայացրել, սակայն ըստ ամենայնի Բեյլը վերջնական տարբերակում միակ թեկնածուն է։