ՌԴ-ում ավարտվել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ձայների հաշվարկը: Մշակվել է քվեաթերթիկների 99,9%-ը:
Նախնական արդյունքներով՝ ՌԴ քաղաքացիների 77,93 տոկոսը կողմ է քվեարկել Սահմանադրության փոփոխություններին:
Մասնակցության ցուցանիշը ընտրատեղամասերի փակվելու պահին կազմել է ավելի քան 65 տոկոս:
Սահմանադրական փոփոխություններով առաջարկվում է զրոյացնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախորդ 2 նախագահության ժամկետները, որի արդյունքում նա հնարավորություն կունենա կրկին առաջադրվել երկրի նախագահի պաշտոնում:

















