Կառավարություն այսօր՝ հուլիսի 2-ի հերթական նիստի ընթացքում փոփոխություն կատարեց Հայաստանում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրի պայմաններում: Էկոնոմիկայի նախարարի խոսքով՝ այս ծրագրով կարող է իրականացվել մոդուլային և շարժական սպանդանոցների ֆինանսավորումը:
«Մենք մոնիտորինգ ենք իրականացնում, թե ոքանով են հասանելի ՀՀ տարածքում արդեն առկա սպանդանոցները, քարտեզագրել ենք, թե ՀՀ տարածքում ինչպես պետք է տեղակայված լինեն սպանդանոցները, որ յուրաքանչյուր բնակավայրից հեռավորությունը լինի տրամաբանական ու խելամիտ: Մենք որպես չափանիշ ընտրել էինք 30 կմ հեռավորությունը: Սպանդանոցները հայտնել են, որ այդ հեռավորության դեպքում իրենց կենդանու տեղափոխումը կատարում են անվճար, բայց պարզվում է, որ կլինեն մարզային համայնքներ, որոնք բավականաչափ մոտ չեն գտնվում սպանդանոցներին: Մեր առաջարկը հետևյալն է. այնտեղ, որտեղ դեռևս չկան հասանելի սպանդանոցներ, եթե տվյալ մարզում որևէ տնտեսվարող ցանկություն է հայտնում սպանդանոց կառուցել, ապա մենք լիզինգի համար պահանջվող 20 տոկոս կանխավճարի 15 տոկոսը, բայց ոչ ավելի քան 4,8 մլն դրամ դրամաշնորհ ենք հատկացնում: Այս պահին պահանջվում են ևս 14 կետերում սպանդանոցներ կառուցել»,- ասաց նախարարը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հիշեցրեց, որ, ըստ կանխատեսումների, համաճարակների ժամանակ լինելու են մարտահրավերներ: «Ուստի մենք ասֆալտի վրա մորթվող, վաճառվող, գնվող մսի կամ ընդհանրապես սննդամթերքի պատմությանը պետք է վերջ դնենք օր առաջ»,- ասաց վարչապետը:
Մեզ համար պատիվ էր ընդունել Հայաստանում Ռումինիայի դեսպան Նորին Գերազանցություն Կոռնել Իոնեսկուին` նշված է Հայաստանում…
Պնդումը, թե Հայաստանում լիակատար գործող ժողովրդավարություն է՝ իրականություն չէ. Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստի…
ՆԳՆ-ն պարզաբանում է ներկայացրել Գյումրի համայնքի ընտրությունների վերաբերյալ: «Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2025 թվականի…
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել է, որ սկսում է Առողջության համապարփակ ապահովագրության վերաբերյալ իրազեկող…
Վրաստանն աջակցում է Ուկրաինայում խաղաղություն հաստատելու ԱՄՆ-ի ծրագրին և գործողություններին, լրագրողներին ասել է Վրաստանի վարչապետ…
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով ժամանել է Թեհրան, որտեղ կհանդիպի Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի…