Հայաստան

Ինձ համար անթույլատրելի է այս պատճառաբանությամբ նիստերը անընդհատ հետաձգելը. դատավորը՝ Սերժ Սարգսյանի պաշտպաններին

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի և Նոր Նորք նստավայրում` դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, այսօր՝ հուլիս 2-ին, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստին դատավորը հայտարարեց, որ իր համար անթույլատրելի է դատական նիստերը անընդհատ հետաձգելը (համավարակի պատճառով):

Սերժ Սարգսյանի պաշտպանները մինչ այժմ, պայմանավորված համավարակային իրավիճակով, դատարանին մի քանի անգամ միջնորդել են՝ հետաձգել դատական նիստը։

«Մի հանգամանք պետք է փաստենք, որ ունենք նաև այլ իրավիճակ, օրենսդրության պահանջներ, գործի քննության ողջամտության պահանջը, դատարանի գործունեությունը արտակարգ ռեժիմի պայմաններում օրենսդրությամբ չի սահմանափակվում»,- ասաց դատավորը։

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ և Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, Սամվել Գալստյանի ու Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ, Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամը:

Սերժ Սարգսյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։

AddThis Website Tools
editors

Recent Posts

Հայաստանի և Թուրքիայի ԱԳ փոխնախարարները հանդիպել են

ՀՀ ԱԳ փոխնախարարը հանդիպում է ունեցել Թուրքիայի ԱԳ փոխնախարարի հետ։ Այդ մասին նա հայտնել է…

13 hours ago

Միրզոյանը Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարների հետ կմասնակցի պանելային քննարկման

Ապրիլի 12-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ…

13 hours ago

Օմանի Սուլթանությունում ՀՀ դեսպանություն կստեղծվի

Կառավարության որոշմամբ Օմանի Սուլթանությունում կստեղծվի ՀՀ դեսպանություն, նստավայրը՝ Մասկատ: Ըստ Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված նախագծի…

14 hours ago

Ստամբուլում շարունակվում են զանգվածային ցույցերը

Մարտի 19-ին Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի կալանավորումից հետո Թուրքիայում հակակառավարական ակցիաները չեն դադարում: Ստամբուլում զանգվածային…

14 hours ago

2024թ.-ին Զինված ուժերում արձանագրվել է մահացության 40 դեպք

2024 թվականին Զինված ուժերում արձանագրվել է մահացության 40 դեպք, այս մասին զեկույց է պատրաստել ՀՔԱ…

14 hours ago

ՔԿ նախագահի տեղակալն ընդունել է ԵՄ փորձագիտական առաքելությանը

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանն այսօր ընդունել է Եվրոպական միության հետ մուտքի արտոնագրերի…

14 hours ago