2020-07-09
«Ռոմա»-ն հաղթեց «Պարմա»-ին. Մխիթարյանը՝ գոլի և գոլային փոխանցման հեղինակ
Ֆուտբոլի՝ Իտալիայի առաջնության 31-րդ տուրում «Ռոմա»-ն հյուրընկալեց «Պարմա»-ին:
Հանդիպման հաշիվը բացեց «Պարմա»-ն. աչքի ընկավ Կուչան: Խաղակեսի վերջնամասում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը ավասարեցրեց հաշիվը, այնուհետև 57-րդ րոպեին Մխիթարյանի գեղեցիկ փոխանցումից հետո Վերետուն առաջ մղեց «Ռոմային»:
Հաղթանակից հետո «Ռոմա»-ն մրցաշարային աղյուսակում 51 միավորով բարձրացավ 5-րդ հորիզոնական:
Նմանատիպ Նյութեր