2020-07-11
Ֆրանսիայի ԱԳՆ-ի արձագանքը Թուրքիայի՝ Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու որոշմանը
Ինչպես հաղորդում է Gazeta-ն, Ֆրանսիայի ԱԳՆ-ի հայտարարություն է տարածել Թուրքիայի՝ Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու որոշման վերաբերյալ:
«Ֆրանսիան ցավում է Ստամբուլում Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու Թուրքիայի որոշման համար: Թուրքիայի իշխանությունների գործողությունները վտանգում են ժամանակակից և աշխարհիկ Թուրքիայի խորհրդանշական ակտերից մեկը»,- ասված է հայտարարության մեջ: Ըստ Ֆրանսիայի ԱԳՆ-ի՝ տաճարը պետք է ներկայացնի կրոնական ժառանգության բազմազանություն, երկխոսություն և հանդուրժողականություն:
Նմանատիպ Նյութեր