Այսօր Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ հեռախոսազրույցում մանրամասն տեղեկատվություն է տրամադրել Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ Տավուշի մարզի ուղղությամբ հրետանու կիրառմամբ իրականացված հրադադարի խախտումների, հուլիսի 13-ի առավոտյան այդ գործողությունների վերսկսման, ինչպես նաեւ իրադրության հետագա սրման հետեւանքների մասին:
Զոհրաբ Մնացականյանն ընդգծել է ՀԱՊԿ անդամ երկրի նկատմամբ նման գործողությունների անընդունելիությունը:
«Պահպանվում է մշտական կապ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ եւ շարունակվում են աշխատանքները ՀԱՊԿ շրջանակներում», – ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ:

















