Ինչպես հաղորդում է report.az կայքը, Ադրբեջանի պաշտպանության նախարար տեղակալ Քարիմ Վելիևը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ սահմանային բախումների ժամանակ ադրբեջանական բանակը մի շարք կորուստներ է ունեցել։
Սպանվել են գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովը, գնդապետ Իլգար Միրզաևը, մայոր Նամիգ Ահմեդովը, մայոր Անար Նովրուզովը, ենթասպա Իլգար Զեյնալլին, ենթասպա Յաշար Բաբաևը, շարքային Էլչին Մուստաֆզադեն։