Մամեդյարովն ազատվել է Ադրբեջանի ԱԳ նախարարի պաշտոնից. նրան կփոխարինի երկրի Կրթության նախարարը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հրամանագրով՝ երկրի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովն ազատվել է պաշտոնից: Այս մասին հայտնում է Ալիեւի պաշտոնական կայքը:
Մեկ այլ հրամանագրով՝ ԱԳ նոր նախարար է նշանակվել Ջեյհուն Բայրամովը: Նա 2018 թվականից զբաղեցնում էր Ադրբեջանի կրթության նախարարի պաշտոնը: