Հայաստան

Տավուշի մարզում այսօր կա բավարար ապաստարանային ֆոնդ

 

Հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդի կողմից նախաձեռնած ագրեսիվ գործողություների հետևանքով վնասվել են Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերի և գյուղերի մի շարք օբյեկտներ: Մասնավորապես, հակառակորդը նենգաբար կրակել է մանկապարտեզի, հացի փռի, դիմակի գործարանի՝ այլ կերպ ասած կենսական նշանակության օբյեկտների ուղղությամբ: Դրանից բացի, ադրբեջանական կողմը հարվածել է մարդասիրական առաքելություն իրականացնող ԱԻՆ ավտոմեքենայի և տասնյակ բնակելի տների՝ խաղաղ բնակիչներին դարձնելով թիրախ:

Ցավոք, եղել են բնակիչներ, որոնք ստացել են տարբեր տիպի մարմնական վնասվածքներ, սակայն այս պահի դրությամբ նրանց կյանքին որևէ վտանգ չի սպառնում:

Տավուշի մարզպես Հայկ Չոբանյանը երեկ լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ մարզում առկա ապաստարանային ֆոնդին և նշեց, որ այս պահին մարզում առկա է մարդկանց քանակին բավարար ապաստարանային ֆոնդ, իհարկե այն պետք է համալրվի որոշակի առաջնային միջոցներով, որպեսզի հնարավոր լինի ապահովել մարդկանց կենսագործունեությունը, ինչը արվում է այս պահին: Վստահաբար կարող ենք նշել, որ այսօր Տավուշի մարզում ունենք բավարար քանակի ապաստարան, և լարվածության դեպքում առանց խնդիր հնարավոր է ապահովել բնակչության պատսպարումը և տարհանումը:

Դրանից բացի, վերջին օրերին համացանցում նկատելի է դառնում Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի երեխաներին ժամանակավորապես Երևան բերելու և որևէ կերպ սթրեսից հեռու պահելու մարդկանց պատրաստակամությունը, ինչը ևս մեկ անգամ վկայում է այն մասին, որ հակառակորդի գործողությունները ստիպում են Հայաստանին է՛լ ավելի միահամուռ դառնալ, արագորեն լուծել առկա բոլոր խնդիրները և ապավինել ՀՀ զինված ուժերին:

Լուսանկարում՝ Բերդ քաղաքը

Նելլի Խաչատրյան
editors

Recent Posts

Ֆիցոն գնահատել է ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության հեռանկարները

Սլովակիան աջակցում է Ուկրաինային Եվրամիությանն անդամակցելու հարցում, սակայն Կիևը պետք է պատրաստ լինի դիմակայելու այն…

16 mins ago

«Վրացական երազանքը» կրկին նախագահի իմպիչմենթի գործընթաց կսկսի

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը կրկին նախագահի իմպիչմենթի գործընթաց կսկսի. հայտարարել է խորհրդարանի խոսնակ Շալվա…

30 mins ago

Տեսչականը «Դոմուսի» Իսակովի հասցեում ստուգումներ չէր իրականացրել

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը «Դոմուս» կահույքի սրահի Իսակովի 29/1 հասցեում վերահսկողական…

39 mins ago

Պուտինն ու Փաշինյանը վաղը կհանդիպեն

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վաղը` ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստից առաջ, երկկողմ հանդիպումներ կունենա ՀՀ…

46 mins ago

Իրանը «Դիմադրության պակտ» է մշակում

Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովը «Դիմադրության պակտ» է մշակում Մերձավոր Արևելքի երկրների…

52 mins ago

«Դոմուսի» հրդեհը ավելի քան 2 ժամ անց հնարավոր եղավ մեկուսացնել. Ցուցուլյան

Դեպքի վայրում աշխատանքները համակարգող ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց,…

1 hour ago