Հայաստան

Հաստատվել է կորոնավիրուսի 462 նոր դեպք, առողջացել է 631, մահացել՝ 11 մարդ

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 461-ով՝ հասնելով 34 հազար 462-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 11 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսօր կենտրոնի կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 631-ով և հասել 23 հազար 123-ի:

Ըստ նույն աղբյուրի՝ իրականացվել է 1969 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 145 հազար 83-ի:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 631-ի: Ըստ Առողջապահության նախարարության` պացիենտները եղել են 53 (կին), 53 (կին), 68 (տղամարդ), 88 (տղամարդ), 64 (կին), 74 (կին), 59 (կին), 62 (տղամարդ), 92 (կին), 69 (տղամարդ) և 81 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 201 է:

Այսպիսով, Covid-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 10 հազար 507 մարդ:

editors

Recent Posts

Ուկրաինայի հարցերով Ռամշտեյնի ձևաչափով նիստը չեղարկվել է

Երկրների ղեկավարների մակարդակով Ռամշտեյնի ձևաչափով հանդիպումը, որը պետք է տեղի ունենար Գերմանիայում հոկտեմբերի 12-ին, անորոշ…

2 mins ago

Թուրքիայի խորհրդարանը կարող է փակ նիստ գումարել․ օրակարգում են Իսրայելի ռազմագործողությունները

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն ու պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը երկրի խորհրդարանի Գլխավոր խորհրդի նիստում կներկայացնեն…

6 mins ago

Ապօրինի ձեռնարկատիրական եկամտի չափը կազմել է շուրջ 18 մլն դրամ

Սեպտեմբերի 1-ից 30-ը ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության իրականացրած հարկային իրավախախտումների կանխման, խափանման և…

26 mins ago

Սեպտեմբերին Հայաստան է այցելել 236,561 զբոսաշրջիկ

Հրապարակվել են ընթացիկ տարվա սեպտեմբերին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների վերաբերյալ վիճակագրական տվյալները: Ընթացիկ տարվա սեպտեմբեր…

46 mins ago

Բագրատ արքեպիսկոպոսը դատախազության մոտ է

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն իր համակիրների հետ բողոքի ակցիա է իրականացնում գլխավոր դատախազության շենքի մոտ։ Դեռ…

47 mins ago

Հիմնանորոգվում է Հրազդան քաղաքից դեպի Կաքավաձոր թաղամաս տանող ճանապարհը

Հիմնանորոգվում է Հրազդան քաղաքից դեպի Կաքավաձոր թաղամաս տանող ճանապարհը։ Երկարությունը 5.7 կմ է։ «Ճանապարհային դեպարտամենտից»…

1 hour ago