«Մենք կանգնած ենք հայ համայնքի կողքին ու նրանց հետ ենք՝ ընդդեմ բռնության: Ադրբեջանը պետք է վերջ տա իր սադրիչ և վտանգավոր սպառնալիքներին ՝ Հայաստանի քաղաքացիական ատոմակայանին հարված հասցնելու մասին և պետք է ընդունի միջազգային դիտորդներին»: Այս մասին թվիթերի իր միկրոբլոգում գրառում է կատարել Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարեթսին:
նա հավելել է, որ երկխոսությունն ու դիվանագիտությունը տարածաշրջանի համար խաղաղության և անվտանգության միակ ուղին են:
Նշենք, որ Լոս Անջելեսի հայկական համայնքը կազմակերպել էր ցույցեր Ադրբեջանի դեսպանատան մոտ՝ ընդդեմ հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից հրահրված ռազմական գործողությունների եւ սպառնալիքների: